ԱԱբաս- դաժան, ահեղ, կռվարար (արաբ.)
Աբգար- ավագ այր (հայ.)
Աբել- սուգ (եբր.)
Աբրահամ- բազմության հայր (եբր.)
Ագաթանգեղոս- բարի հրեշտակ (հուն.)
Ագապի- սեր (եբր.)
Ագնես- մաքուր, սուրբ, համեստ (հուն.)
Ադա- ազնվազարմ օրիորդ (ռուս.)
Ադամ- երկրային մարդ (եբր.)
Ազարիա- հուր, կրակ (պարսկ.)
Ազնավուր- երևելի մարդ, հսկա, դյուցազն (հայ.)
Ալբերտ- ազնվափայլ (գերմ.)
Ալինա- անմատչելի, անմերձենալի, անորսալի (ռուս.)
Ալվինա- շիկահեր, սպիտակադեմ (ռուս.)
Ահարոն- իմացող, ուսուցանող (եբր.)
Աղասի- տեր, տիրակալ, իշխան (թուրք.)
Ամբակում- ըմբշամարտիկ, ընդգրկող (եբր.)
Այդին- լուսնի շող, լուսավոր (թուրք.)
Այվազ- փոխնորդ, փոխարինող (արաբ.)
Անահիտ- անպիղծ, անարատ, անապական (հայ.)
Անանիա- շնորհ, գուշակություն (եբր.)
Անաստաս- հարություն (հուն.)
Անժելա- հրեշտակ (ֆր.)
Աննա- շնորհալի, ողորմած, ողորմատու (եբր.)
Անդրեաս- առնական, խիզախ, հանդուգն (հուն.)
Անուշ- քաղցր
Անուշավան- անմահ հոգի (զենդ.)
Առաքել- առաքյալ բառից, ուղարկված, պատգամավոր (հայ.)
Առնակ- քաջ տղամարդ, կորովի (հայ.)
Առուշան- լույս, լուսավոր (պարսկ.)
Ասմար-թուխ (թուրք)
Ասպրամ- ձիախնամ, ձիասեր (պարսկ.)
Ասքանազ- ցողագին հուր (եբր.)
Ավթանդիլ- արև (պարսկ.)
Արզուման- կարոտող, փափագող, ցանկացող (պարսկ.)
Արման- իղձ, կարոտ (պարսկ.)
Արշակ- արջուկ (պարսկ.)
Արշամ- արջի ուժ ունեցող (պարսկ.)
Արսեն- առնական,ամրակուռ (պարսկ.)
Արտեմիս- կատարյալ, անխախտ (հուն.)
Արտակ- սրընթաց (պահլ.)
Արտաշես- լույս, եռանդ, ուրախություն (պահլ.)
Արտեմ- ամրակազմ, ջլապինդ (հուն).