Հերթական ծրագիրը Armansoft-ից, որը նախատասված է ուսանողների համար: Ծրագրի միջոցով կարելի է կատարել մի շարք գործողություններ մատրիցների հետ: Մատրիցների տողերի և սյուների քանակը կարելի է փոխել 1-ից մինչև 8: Ծրագրում նախատեսված է մատրիցների գումարում, բազմապատկում, տրանսպոնացում: Ծրագիրը հաշվում է նաև մատրիցի դետերմինանտը, ռանգը (կանաչ գույնով նշում է բազիսային սյուները) և հակադարձ մատրիցը, AX=B և XA=B, ցույց է տալիս սեփական արժեքները և այն հավասարումը, որի արմատները հանդիսանում են սեփական արժեքներ, ցույց է տալիս գծային հավասարումների համակարգի ընդլայնված մատրիցի պարզեցված տեսքը, համապատասխան կոճակի սեղմումից հետո անհայտների սյունը: Այն կոճակները, որոնց վերևի ձախ հատվածում առկա է սպիտակ գույնի օղակ, ապա տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սեղմել Result կոճակը: Copy as D, Copy as C կոճակների միջոցով կարելի է ծրագրի հիշողության մեջ պահել տվյալ մատրիցը, իսկ հետո անհրաժեշտության դեպքում Paste as D (C,E) կոճակը սեղմելով ձախ կամ աջ մատրիցը փոխարինել հիշողության մեջ պահված մատրիցով:
Ծրագիրը պատրաստել եմ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողի գիտելիքներով և նվիրվում է Երևանի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Նելսոն Նաջարյանին: Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:
|