Ծրագրի միջոցով կարելի է հարթության մեջ տեղադրել տարբեր մեծությամբ (պայմանականորեն 1-ից 20) լիցքեր և Build կոճակը սեղմելով տեսնել էլեկտրական դաշտի ուժագծերի տեսքը: Մկնիկի աջ կոճակը սեղմելով կարելի է տեսնել տվյալ կետի պոտենցիալն ունեցող համապոտենցիալ մակերևույթը: Կարելի է նաև դիտել դրական, ինչպես նաև բացասական լիցքավորված մասնիկի (ծրագրում ունի դեղին գույն և գտնվում է ներքևի հատվածում) վարքը հարթության մեջ գտնվող լիցքավորված կետային լիցքերի կողմից ստեղծած էլեկտրական դաշտում: Ուղղակի պետք է սեղմել Start կոճակը: Կարելի է ցանկացած լիցք տեղափոխել հարթության մեջ դրա վրա մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով և տեղափոխելով:
Հերթական ծրագիրը Armansoft-ից, որը նախատասված է ուսանողների համար:
Ծրագրի միջոցով կարելի է կատարել մի շարք գործողություններ մատրիցների հետ: Մատրիցների տողերի և սյուների քանակը կարելի է փոխել 1-ից մինչև 8: Ծրագրում նախատեսված է մատրիցների գումարում, բազմապատկում, տրանսպոնացում: Ծրագիրը հաշվում է նաև մատրիցի դետերմինանտը, ռանգը (կանաչ գույնով նշում է բազիսային սյուները) և հակադարձ մատրիցը, AX=B և XA=B, ցույց է տալիս սեփական արժեքները և այն հավասարումը, որի արմատները հանդիսանում են սեփական արժեքներ, ցույց է տալիս գծային հավասարումների համակարգի ընդլայնված մատրիցի պարզեցված տեսքը, համապատասխան կոճակի սեղմումից հետո անհայտների սյունը: Այն կոճակները, որոնց վերևի ձախ հատվածում առկա է սպիտակ գույնի օղակ, ապա տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սեղմել Result կոճակը: Copy as D, Copy as C կոճակների միջոցով կարելի է ծրագրի հիշողության մեջ պահել տվյալ մատրիցը, իսկ հետո անհրաժեշտության դեպքում Paste as D (C,E) կոճակը սեղմելով ձախ կամ աջ մատրիցը փոխարինել հիշողության մեջ պահված մատրիցով:
Ծրագիրը պատրաստել եմ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողի գիտելիքներով և նվիրվում է Երևանի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Նելսոն Նաջարյանին:
Ներկայացնում եմ իմ կողմից գրված հերթական ծրագիը` SkypeSmile AS: Ծրագրի օգնությամբ կարելի է նկարել տարբեր չափերի սմայլիկներով նկարներ և դրանք ուղարկել Skype ծրագրով:
Կարող եք ընտրել նկարի ` սմայլիկներ պարունակող տողերի և սյուների քանակը և սեղմելով MAKE կառուցել դա: Ընտրելով սմայլիկը կարող եք նկարել մկնիկի ձախ կոճակի օգնությամբ, իսկ աջով` ջնջել դա: Մկնիկի մեջտեղի կոճակով սեղմելով սմայլիկների ցուցակից սմայլիկի վրա կարող եք փոխել նկարի ֆոնը` պահպանելով նկարը (առանց այն ջնջելու): Նկարելուց հետո սեղմեք GET THE CODE և Skype ծրագրում սեղմեք CTRL V և Enter:
Արդեն պատրաստ է Windows Uptime AS ծրագրի 2-րդ տարբերակը: Նոր տարբերակում վերացվել են մի շարք թերություններ և ավելացվել են նոր ֆունկցիաներ: Ծրագիրը արդեն հասանելի է բոլոր Windows օպերացիոն համակարգերի համար: Նոր տարբերակը ի տարբերություն հնի, կարելի է ջնջել համակարգչից:
Ծրագիրը ցույց է տալիս ծրագրի համակարգչում տեղադրման օրվանից և տվյալ օրվա ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը: Կարելի է նաև դիտել բոլոր օրերի համակարգչի աշխատանքի ժամանակը և համակարգչի աշխատանքի միջին ժամանակը այդ օրերի կտրվածքով:
Limit-ի դիմաց կարելի է գրել տվյալ օրվա համակարգչի աշխատանքի սահմանափակման ժամանակը: Ժամանակը լրանալուն պես ծրագիրը պարբերաբար ազդանշանի միջոցով տեղեկացնում է ժամանակի լրացման մասին և հնարավոր չէ փակել ծրագիրը մինչև համակարգչի անջատելը կամ այդ ժամանակային սահմանափակման երկարացնելը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա այլևս հնարավոր չէ երկարացնել ժամանակային սահմանափակումը և համակարգիչը ժամանակը լրանալուց 10 վայրկյան անց կանջատվի: Ժամանակային սահմանափակման ժամանակը մեկ անգամ փոխելիս այն միշտ մնում է տվյալ ժամանակի վրա և կարիք չկա ամեն անգամ համակարգիչը միացնելիս փոխել այն:
Alarm-ի դիմաց գրելով ժամանակը և սեղմելով Active Alarm կոճակը (ակտիվացնելով զարթուցիչը), ծրագիրը համակարգչի ժամանակով տվյալ ժամին և րոպեին պարբերաբար հնչող ազդանշանների միջոցով կտեղեկացնի այդ մասին և ծրագիրը չի փակվի այնքան ժամանակ, մինչև չապաակտիվացվի զարթուցիչը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա համակարգիչը կանջատվի ժամանակի լրանալուց 10 վայրկյան անց: Այս ֆունկցիան ի տարբերություն համակարգչի աշխատանքի սահմանափակման ֆունկցիայի միշտ ակտիվ չէ, այն պետք է միացնել ինքնուրույն:
Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ: Ծրագիրը համակարգչում տեղադրելուց հետո կատարեք Restart և ամեն ինչ պատրաստ է: Բոլոր օրերի ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը իմանալու համար աջ click արեք ծրագրի նշանի վրա և ընտեք usage statistics: Ծրագրի տեղադրման առաջին օրում այդ ցուցակը դատարակ կլինի, իսկ հաջորդ օրերին այդ ցուցակը կավելանա:
Ներկայացնում եմ QuadRed AS ծրագիրը Armansoft-ից հատուկ դպրոցականների համար: Ծրագրի օգնությամբ կարելի է լուծել նույնիսկ ամենաբարդ քառակուսային հավասարումները և ստանալ քառ. հավ. արմատները կատարյալ տեսքով:
Ծրագրի օգնությամբ կարելի է նաև կրճատել կոտորակները, անկանոն կոտորակից անջատել ամբողջ մաս:
TV Armansoft-ը իրենից ներկայացնում է կատարյալ ծրագիր սփյուռքահայերի, ռադիոսերների և արտասահմանյան ալիքները նախընտրողների համար:
Նոր տարբերակը առանձնանում է նախորդներից իր հարմարավետությամբ: Անմիջապես ծրագրից կարելի է հեշտությամբ ղեկավարել ձայնի ուժգնությունը, իմանալ Ձեր քաղաքի եղանակը տվյալ պահին, հետևել Երևանի տարբեր վայրերի անցուդարձին, դիտել արտասահմանյան լավագույն ալիքները, լսել հայկական ռադիոները , դիտել հայկական հեռուստաալիքներ և հայկական լավագույն ֆիլմեր:
Ծրագրում կա արտասահմանյան 20 հեռուստաալիք, որոնցից Детский канал-ը և Smile of a Child-ը հատուկ երեխաների համար: Shanson TV-ով կարելի է դիտել ռուսկան շանսոն, իսկ Music Box-ով և Eska TV-ով դիտել լավագույն երգերի տեսահոլովակները : Euro Sport-ով կարելի է հետևել սպորտային աշխարհին, իսկ Vesti 24-ով `լուրերի: Moya Planeta-ով կարելի է հետևել շուրջերկրյա ճամփորդություններին և ազգերու ու ժողովուրդների ավանդույթներին և սովորույթներին: Pilot tv-ով կարելի է իմանալ տեղեկություններ ինքնաթիռների, ուղղաթիռների և ավիացիայի մասին:NASA tv-ով կարելի է հետևել տիեզերանավերին և երկրագնդին: Akva tv-ին հատուկ ջրային աշխարհի սիրահարների համար, իսկ SG tv-ին` համակարգչային խաղերի սիրահարների: Бои без правил-ով կարելի է դիտել միմիայն մարտեր առանց կանոնների: National Geographic 1, National Geographic 2, Tayni kosmosa և SC science Discovery հեռուստաալիքներով կարելի է իմանալ տեղեկություններ տիեզերքի, բնության անբացատրելի երևույթների, հետարքրաշարժ դեպքերի և երևույթների մասին: Ծրագրում կան նաև բոլորին շատ հայտնի NTV, ORT, RTR հեռուստաալիքները:
Այսպիսով նոր տարբերակում կա 20 արտասահմանյան հեռուստաալիք, 10 տեսախցիկ, 18 հայկական հեռուստաալիք, 17 հայկական ֆիլմ, 28 ռադիոալիք:
Նոր տարբերկում կարելի է իմանալ տվյալ պահին ծրագրից օգտվողների քանակը:
Նոր տարբերակում ավելացվել է տեսախցիկներ տիեզերքից, Ծիծեռնակաբերդից, Սասունցի Դավթի հրապարակից, Ֆրանսիայի, Հանրապետական, Շառլ Ազնավուրի, Ազատության, Գարեգին Նժդեհի հրապարակներից և Կենդանաբանական այգուց: Ավելացվել է Մեր Հայրենիք, Շողակաթ հեռուստաալիքները: Ռադիոներից ավելացվել է Puls, Radio-Vem, Narek FM, Kovkaz-Fm: Նախորդ տարբերակը հայերեն էր և շատերի համակարգիչներում առաջացել էին խնդիրներ լեզվի հետ կապված: Նորում կա և' հայերեն, և' անգլերեն տարբերակը, ուղղակի ծրագրի միջից պետք է ընտրել լեզուն:
Այսպիսով նոր տարբերակում կա 9 տեսախցիկներ, որոնցից մեկը տիեզերքից, 16 հայկական ֆիլմեր, 26 ռադիոալիքներ, 12 հեռուստաալիքներ:
TV Armansoft ծրագիրը Armansoft-ից: Ծրագիրը հիմնականում նախատեսված է սփյուռքահայերի համար: Ծրագրի միջոցով կարել ի լսել հայկական 27 ռադիոներ, 10 հայկական հեռուստաալիքներ և 16 հայկական ֆիլմեր:
Windows UptimeAS ծրագրի միջոցով կարելի իմանալ, թե մեկ օրվա ընթացքում և ծրագիրը համակարգչում տեղադրելուց սկսած որքան ժամանակ է միացված եղել Ձեր համակարգիչը: Կարելի է նաև տեսնել բոլոր օրերի համակարգչի միացված լինելու ժամանակը աղուսյակի միջոցով: Ծրագիրը նախատեսված է և' հետաքրքրասերների և' այն ծնողներ համար, ովքեր չգիտեն թե իրենց երեխան քանի ժամ է անցկացնում համակարգչի առաջ: Ծրագիրը պետք է աշխատացնել միայն "C:\windows" կատալոգում և ծրագիրը կհայտնվի նկարում պատկերված վայրում: Պետք չէ' այն բացել մի քանի անգամ:
Light Out As տրամաբանական խաղի նպատակն է մարել բոլոր լույսերը: Սեղմելով խաղում գտնվող վանդակներից մեկի վրա, այդ սեղմած վանդակը, դրանից աջ, ձախ, վեր և վար գտնվող վանդակները կփոխեն իրենց գույները (կվառվեն կամ կմարվեն): Խաղը ունի 2 մակարդակ, հեշտ և դժվար: