Հերթական ծրագիրը Armansoft-ից: Ծրագրի միջոցով կարելի է հարթության մեջ տեղադրել տարբեր մեծությամբ (պայմանականորեն 1-ից 20) լիցքեր և Build կոճակը սեղմելով տեսնել էլեկտրական դաշտի ուժագծերի տեսքը: Մկնիկի աջ կոճակը սեղմելով կարելի է տեսնել տվյալ կետի պոտենցիալն ունեցող համապոտենցիալ մակերևույթը: Կարելի է նաև դիտել դրական, ինչպես նաև բացասական լիցքավորված մասնիկի (ծրագրում ունի դեղին գույն և գտնվում է ներքևի հատվածում) վարքը հարթության մեջ գտնվող լիցքավորված կետային լիցքերի կողմից ստեղծած էլեկտրական դաշտում: Ուղղակի պետք է սեղմել Start կոճակը: Կարելի է ցանկացած լիցք տեղափոխել հարթության մեջ դրա վրա մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով և տեղափոխելով: Ծրագիրը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:
|