Արեւմտյան Վիրջինիա նահանգում արգելվում է սուլել ջրի տակ:
Մասաչուսեթս նահանգում չի թույլատրվում քնել առանց լոգանք ընդունելու: Խռմփացնել այս նահանգում կարելի է, եթե ննջասենյակի բոլոր լուսամուտներն ամուր փակված են:
Արիզոնայի ավանակները զրկված են լոգարաններում քնելու հաճույքից: Եթե մարդն այդ նահանգում ջուր է խնդրում, և դուք չեք տալիս, կոպտորեն խախտում եք օրենքը: Իսկ եթե ձեզ վրա հարձակվել են, դուք իրավունք ունեք պաշտպանվելու միայն այն տեսակի զենքով, որով սպառնում է հանցագործը:
Ալյասկայի վրայով թռչող ինքնաթիռից արգելվում է դուրս հրել որմզդեղնին: Արջերի վրա կրակել կարելի է , բայց լուսանկարելու նպատակով քնած արջին արթնացնել՝ ոչ…
Այովայում միձեռնանի դաշնակահարներին արգելվում է համերգի համար գումար վերցնել: Եվ հանկարծ չփորձեք ձեր սիրելիի հետ 5 րոպեից ավելի համբուրվել. կտուգանվեք:
Նևադայում մինչ օրս գործում է մի օրենք, համաձայն որի՝ դուք կարող եք կախել նրան, ով ձեր տարածքում գնդակահարել է ձեր շանը:
Կենտուկիում չի կարելի երկնագույն ներկել և վաճառել հավի, բադի ճտեր, ճագարներ: Սակայն այս օրենքը գործում է միայն, եթե վաճառվող կենդանիների քանակը 6-ից պակաս է: Մեծաքանակ առեւտրի դեպքում, խնդրեմ, որքան ցանկանում եք ներկեք ու վաճառեք:
Կալիֆոռնիայում առանց վարորդի մեքենան իրավունք չունի զարգացնելու ժամում 60 մղոնից ավելի արագություն: արգելվում է նաեւ կենդանիների վրա կրակել շարժվող ավտոմեքենայից: Միակ բացառությունն արված է կետերի համար. Մերսեդեսով հանգիստ կարող եք մտնել օվկիանոսը եւ կոտորել կետերին:
Արկանզաս: Այստեղ ոչ միայն այն, որ կարելի է հարվածել սեփական կնոջը, սակայն ամսվա մեջ մի անգամից ոչ ավելի, գործում է նաեւ օրենք, ըստ որի Արկանզաս գետն իրավունք չունի բարձրանալու ավելի, քան Լիթլ Ռոք քաղաքի կամուրջն է: Օրենքը խախտողը կպատժվի անհապաղ: Շատ խիստ են Տեխաս նահանգի օրենքները: Օրինակ, այնտեղ չի կարելի կանգնած վիճակում խմել երեք կումից ավելի գարեջուր, ինչպես նաև հյուրանոցի երկրորդ հարկից կրակել գոմեշների վրա: Նահանգում ոտաբոբիկ քայլելու համար անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություն, որի համար պետք է վճարել 5 դոլար:
Կանզաս նահանգում չի կարելի գլխարկին մեղու ամրացնել:
Քենտուկիում օրենքը տղամարդուն թույլ չի տալիս ամուսնանալ նախկին կնոջ տատիկի հետ:
Այդահոյում մայրամուտից հետո հավ գնելու համար անհրաժեշտ է ստանալ շերիֆի թույլտվությունը:
Օհայոյում արգելվում է ուղևորներ տեղափոխել տաքսու տանիքին:
Ֆլորիդայի չամուսնացած կանայք կիրակի օրերին իրավունք չունեն թռչել պարաշյուտով: Նույն նահանգում արգելվում է երգել լողազգեստով, երթևեկել առանց համարանիշի ավտոտախտակով (սքեյթբերդ) և լոգանք ընդունել մերկ վիճակում:
Վայոմինգ նահանգում նապաստակներին կարելի է լուսանկարել միայն հունվարից մինչև ապրիլ և միայն իշխանությունների գրավոր թույլտվությամբ:
Կալիֆորնիայում արգելվում է հագնել կովբոյի կոշիկներ, եթե ունեք երկու կովից պակաս, լավ լինել դատարանում ցուցմունք տալու ժամանակ, լիզել գորտերին ու դոդոշներին, մկների թակարդ դնել առանց որսորդական թույլտվության, փողոցում կոնֆետներ հավաքել` դրանք նորից օգտագործելու նպատակով, ինչպես նաև չի կարելի ավտոմեքենաները սրբել օգտագործված ներքնազգեստով:
Գիտեք թե որքան արժե Կալիֆորնիան պայթոցնելը: Այնտեղ կա մի օրենք, համաձայն որի` որևէ քաղաքի սահմաններում <<միջուկային զենք պայթեցնելու համար սահմանվում է տուգանք 500 դոլարի չափով>>:
Կալիֆորնիայում արգելվում է ձիուն երկրորդ հարկից գցել:
Կալիֆորնիայում ... Արգելվում է մեքենա վարել քնած ժամանակ: Արգելվում է վարել ղեկ չունեցող մեքենա: Չի կարելի ինքնաթիռից ցատկել կամ ինչ-որ բան նետել: Երեխաները իրավունք չունեն վաճառել իրենց ծնողներեին: Դու իրավունք ունես լինել այնքան բարձրահասակ ինչքան որ ուզում ես: Օրենքով չի կարելի համբուրել քո կնոջը կիրակի օրը: Չի կարելի համբուրել անծանոթին: Չի կարելի համբուրել մեկ վայրկյանից ավելի: Եթե դու կին ես իրավունք չունես սուրճ խմել ժամը 6:00-ից հետո: Անօրինական է ամուսնանալ նույն տղամարդու հետ չորս անգամ: Աղավնիները իրավունք չունեն թռչել գլխավերևով առանց հատուկ թույլտվության: Դու իրավունք չունես անհանգստացնել արջին նրա հետ լուսանկարվելու համար: Ճուտիկները իրավունք չունեն փողոցն անցնել Քուինմենում և Ջորջիայում: Արգելվում է ձուկ որսալ նետ ու աղեղով կամ քարով: Արգելվում է մասնակցել շների կռիվներին:
Շները իրավունք չունեն կրթություն ստանալ Կոնեկտիկուրտում:
Մեծ Բրիտանիայում արգելվում է մահանալ Պառլամենտի շենքում:
Ֆրանսիայում արգելվում է խոզերին Նապոլեոն անունը տալ:
|