Երբ դեռ Apple-ը պաշտոնապես չէր հայտարարել iPhone 5-ի շուկայում հայտնվելու օրը, չինացիները արդեն iPhone 5-ի կրկնօրինակն էին վաճառում: Այն արտադրվում է չինական Goophone ընկերության կողմից և աշխատում է անդրոիդ օպերացին համակարգով:
Ըստ վերջին տվյալների iPhone 5-ը կցուցադրվի սեպտեմբերի 12-ին, վաճառքը կսկսվի սեպտեմբերի 21-ին, իսկ iPhone 4s` 64 Գբ հիշողությամբ, կվաճառվի ընդամենը 345 դոլարով:
Արդեն 3 շաբաթ շարունակ Apple-ը փորձում է ապացուցել, որ Կորեական Samsung-ը իր պլանշետները և սմարտֆոնները կրկնօրինակում է Apple-ի iPhone-ից և iPad-ից: Apple-ը իր վնասը գնահատում է 2.5 միլիարդ դոլար և պահանջում է արգելել Samsung-ի վաճառքը ԱՄՆ-ում: Samsung-ը իր հերթին փորձում է ապացուցել, որ iPhone 4-ը գողացված է Sony-ից:
Microsoft Surface RT պլանշետը Windows 8 օպերացիոն համակարգով վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 26-ից, ֆանտաստիկ 199 դոլար գնով: Այսպիսով այն մուտք կգործի այսպես կոչված "199 դոլարանոց պլանշետների ակումբ": Ներկայումս այդ գնով են հանդես գալիս Amazon Kindle Fire և Google Nexus 7 պլանշետները:
Միանգամայն ասել կարևոր է պրոցեսորի տակտային հաճախությունը կամ դրա միջուկների թիվը` հնարավոր չէ: Դրանք բավականին այլ բաներ են: Պրոցեսորի տակտային հաճախությունը բնութագրում է մեկ վայրկյանում մեկ միջուկի կատարած գործողությունների քանակը: Եկեք հասկանանք բեռնատարների օրինակով: Որքան արագ է բեռնատարի արագությունը (տվյալ դեպքում տակտային հաճախությունը), այնքան ավելի արագ այն բեռը կհասցնի նշված վայր (կվերջացնի գործողությունը): Իսկ մի քանի մուջուկանի պրոցեսորների հետ աշխատանքը ավելի դժվար է: Երկու միջուկներ միաժամանակ կարող են կատարել տարբեր գործողություններ: Եկեք նորից բեռնատարների օրինակով. երկու բեռնատար միաժամանակ կարող են տեղափեխել գումարային ավելի մեծ բեռ: Իսկ եթե այդ գումարային բեռը հնարավոր չէ բաժանել երկու մասի երկու բեռնատարների համար, ապա երկրորդ բեռնատարը մնում է դատարկ և ամբողջ բեռը մնում է առաջինի հույսին: Նույն եղանակով նաև ծրագրերի հետ աշխատելիս: Օրինակ Crysis խաղը երկմիջուկային 4.5 Ghz տակտային հաճախությամբ պրոցեսորում ավելի արագ է աշխատում քան 4 միջուկային 2.6 Ghz պրոցեսորով:
Սակայն եթե դուք համակարգիչը օգտագործում եք հիմնականում խաղ խաղալու համար, ապա որոշ դեպքերում տակտային հաճախությունը և պրոցեսորի միջուիկների քանակը այնքան էլ կարևոր չեն, հիմնականում կարևոր է տեսաքարտը: Եթե Ձեր տեսաքարտը այնքան էլ "լավը" չէ, ապա բոլորովին կարևոր չէ Ձեր համակարգիչը i3 է թե i7: ... Կարդալ ավելին...
USB ֆլեշի հետ աշխատանքի ժամանակ օպերացիոն համակարգը օպերատիվ հիշողությունում (RAM, ОЗУ) պահում է ինֆորմացիայի որոշակի մաս, որը պետք է գրանցել USB ֆլեշի մեջ:
Ֆայլերի բաշխման աղուսյակում պահպանվում է ինֆորմացիա, թե USB ֆլեշի որ սեկտորում և ինչ հերթականությամբ պետք է գրանցվեն այդ ֆայլերը: USB ֆլեշի մեջ այդ ֆայլերի գրանցման ընթացքում ֆայլերի բաշխման աղուսյակը անընդհատ փոխվում է: Օպերացիոն համակարգը ոչ միշտ է միանգամից գրանցում դրան USB ֆլեշի մեջ, սպասելով, որ կարող է տեղի ունենալ նոր փոփոխություններ:
USB ֆլեշի մեջ գրանցման արագության սահմանափակում - օպերացիոն համակարգը կարող է ցույց տալ, որ գրանցման պրոցեսը ավարտվել է, սակայն որոշ տվյալներ հնարավոր է գտնվեն օպերատիվ հիշողության մեջ և սպասեն իրենց գրանցման "հերթին":
Այդ գործողությունների ժամանակ USB ֆլեշի հեռացումը համակարգչից առանց անջատման կարող է ֆայլերի կորստի պատճառ հանդիսանալ:
Հնարավոր է, որ որոշ ֆայլեր այդ USB ֆլեշից օգտագործվում են այլ ծրագրերում (օրինակ որևէ երգ բացված է Media Player-ով, Word-ով բացված է որևէ ֆայլ), USB ֆլեշը համակարգչից հանելուց հետո այդ ֆայլերը հնարավորություն չեն ունենում "փակվել": Հենց դա էլ որոշ դեպքերում պատճառ է դառնում այդ ֆայլերի կորստի: Այդ նույն պատճառով է համակարգչի հոսանքից անջատման պատճառով ջնջվում որոշ պիտանի ֆայլեր, որն էլ հանգեցնում է Windows-ի վնասման և այն չի բացվում:
Windows 7-ում USB ֆլեշը անջատելու համար սեղմեք երկու անգամ նկարում պատկերված նշանի վրա և Eject: XP-ում սեղմեք երկու անգամ նշանի վրա և остановить: