Ձրի ես խոսում բայց ալարում ես կախես հետո մտնես զանգերի պատմություն կամ կոնտակտներ որ գտնես հետ զանգես։
Ընդամենը մեկ կոճակի միջոցով ծրագիրը ակնթարթորեն կանջատի զանգը և հետ կզանգի
07:36
Գաղտնի ֆայլեր
Համակարգչում կան մի շարք գաղտնի ֆայլեր (Hidden files, Скрытые файлы): Այդ ֆայլերի իրականում գոյություն ունեն, բայց չեն երևում: Նպատակը` այդ ֆայլերի թաքցնելն է երեխաներից կամ համակարգչից շատ քիչ հասկացող մարդկանցից: Գաղտնի ֆայլերից մի քանիսը ջնջելուց հետո հնարավոր է,որ մի շարք ծրագրեր ընդհանրապես չաշխատեն կամ նույնիսկ Windows-ը չբացվի: Այդ Ֆայլերի մեծ մասը պատկանում է Windows-ին:
Դուք նույնպես կարող եք ստեղծել գաղտնի ֆայլեր, որոշ մարդկանցից թաքցնելու համար:
Ֆայլը գաղտնի դարձնելու համար սեղմեք այդ ֆայլի վրա "Свойства" կամ "Properties" և նշեք "Hidden"-ը: Սեղմեք "OK": Այդ ֆայլը կամ թղթապանակը արդեն չի երևում:
Իսկ գաղտնի թղթապանակը տեսանելի դարձնելու համար բացեք որևէ թղթապանակ և Xp-ի համար կատարեք հետևյալ գործողությունները
Բացեք որևէ թղթապանակ և բացեք "Свойства папки" "Сервис"-ից: Նոր բացված պատուհանից ֆայլերը ցույց տալու համար սեղմեք "Показывать скрытые файли и папки", իսկ թաքցնելու համար` "Не показывать скрытые файли и папки":
Իսկ Windows7-ի համար բացեք որևէ թղթապանակ և բացեք "Folder and search options" "Organize"-ից: Հետո բացվում է նոր պատուհան ինչպես պատկերված է Xp-ի համար: