Համացանցում գոյություն ունի ոչ կոմերցիան, ինտերնետ արխիվ կոչվող կազմակերպություն, որը ժամանակ առ ժամանակ համացանացում արխիվացնում է վեբ կայքերի նյութերը՝ հնարավորություն տալով դիտել դրանք նույնիսկ այն դեպքում երբ կայքը փոփոխության է ենթարկվել:
Wayback machine անունով հայտնի այդ ծառայությունից օգտվելու համար պետք է մուտք գործել http://archive.org/web/ կայք և որոնման տիրույթում գրել կայքը, որում առկա նյութերը ցանկանում եք տեսնել ընտրված ժամանակահատվածում:
Տեսնենք թե ինչպիսին էր google.com հայտնի որոնողական կայքը օրինակ 1998 թվակա
... Կարդալ ավելին...
Ծրագրի միջոցով կարելի է հարթության մեջ տեղադրել տարբեր մեծությամբ (պայմանականորեն 1-ից 20) լիցքեր և Build կոճակը սեղմելով տեսնել էլեկտրական դաշտի ուժագծերի տեսքը: Մկնիկի աջ կոճակը սեղմելով կարելի է տեսնել տվյալ կետի պոտենցիալն ունեցող համապոտենցիալ մակերևույթը: Կարելի է նաև դիտել դրական, ինչպես նաև բացասական լիցքավորված մասնիկի (ծրագրում ունի դեղին գույն և գտնվում է ներքևի հատվածում) վարքը հարթության մեջ գտնվող լիցքավորված կետային լիցքերի կողմից ստեղծած էլեկտրական դաշտում: Ուղղակի պետք է սեղմել Start կոճակը: Կարելի է ցանկացած լիցք տեղափոխել հարթության մեջ դրա վրա մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով և տեղափոխելով:
Հերթական ծրագիրը Armansoft-ից, որը նախատասված է ուսանողների համար:
Ծրագրի միջոցով կարելի է կատարել մի շարք գործողություններ մատրիցների հետ: Մատրիցների տողերի և սյուների քանակը կարելի է փոխել 1-ից մինչև 8: Ծրագրում նախատեսված է մատրիցների գումարում, բազմապատկում, տրանսպոնացում: Ծրագիրը հաշվում է նաև մատրիցի դետերմինանտը, ռանգը (կանաչ գույնով նշում է բազիսային սյուները) և հակադարձ մատրիցը, AX=B և XA=B, ցույց է տալիս սեփական արժեքները և այն հավասարումը, որի արմատները հանդիսանում են սեփական արժեքներ, ցույց է տալիս գծային հավասարումների համակարգի ընդլայնված մատրիցի պարզեցված տեսքը, համապատասխան կոճակի սեղմումից հետո անհայտների սյունը: Այն կոճակները, որոնց վերևի ձախ հատվածում առկա է սպիտակ գույնի օղակ, ապա տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սեղմել Result կոճակը: Copy as D, Copy as C կոճակների միջոցով կարելի է ծրագրի հիշողության մեջ պահել տվյալ մատրիցը, իսկ հետո անհրաժեշտության դեպքում Paste as D (C,E) կոճակը սեղմելով ձախ կամ աջ մատրիցը փոխարինել հիշողության մեջ պահված մատրիցով:
Ծրագիրը պատրաստել եմ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողի գիտելիքներով և նվիրվում է Երևանի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Նելսոն Նաջարյանին:
Հետևյալ վիդեոյի միջոցով կարելի է սովորել այսպես կոչված "սենսորային" էկրան պատրաստել: Ընդամենը անհրաժեշտ է ֆոտոշրջանակ, թուղթ, արկղ և վեբ տեսախցիկ: Վեբ տեսախցիկը արկղի միջից նկարում է ֆոտոշրջանակը, որի վրա երևում է Ձեր մատը և համակարգչային ծրագրի միջոցով մկնիկը շարժվում է:
AVI-mux ծրագրի օգնությամբ կարելի է վիդեո ֆայլին ավելացնել մի քանի աուդիոներ: Սեղմեք այստեղ ծրագիրը բեռնելու համար: Բեռնելուց հետո բացեք այն և դրա մեջ գտնվող թղթապանակը տեղափոխեք այլ տեղ:
Եթե համակարգչի Windows-ը 7 է, ապա AVIMux_GUI-ի վրա աջ click-ով սեղմեք properties (свойство), ընտրեք Compatibility բաժինը, ակտիվացրեք Run this program in compatibility mode for և ընտրեք Windows XP:
Ծրագրի միջոցով վիդեոին աուդիո ավելացնելու համար դիտեք վիդեոն
CD/DVD դիսկերի վրա կարելի է նկարել ցանկացած նկար առանց որևէ հատուկ տպիչների: Այդ ամենը պետք է կատարել օպտիկական սկավառակի (дисковод) օգնությամբ: Սակայն պետք է հատուկ LightScribe օպտիկական սկավառակ և LightScribe CD կամ DVD:
CD-ի վրա նկարված է LightScribe տեխնոլոգիայով:
Սակայն ոչ բոլոր օպտիկական սկավառակներն ունեն Light Scribe տեխնոլոգիա: Եթե օպտիկական սկավառակի վրա կա նկարում պատկերված նշանը, ապա այն ունի այդ տեխնոլոգիան և դրա միջոցով կարելի է նկարել հատուկ lightscribe CD/DVD-ների վրա:
Տեխնոլոգիայի առկայությունը ստուգելուց հետո պետք է համակարգչում տեղադրել դրա LIGHTSCRIBE SYSTEM SOFTWARE դրայվերը: Այն բեռնելու համար սեղմեք այստեղ: Այն համակարգչում տեղադրելուց հետո բացեք LightScribe Control Panel և ակտիվացրեք նկարում պատկերված ֆունկցիաները:
Սեղմեք այստեղ Lightscribe template labeler ծրագիրը բեռնելու համար: Դրա օգնությամբ էլ պետք է ընտրել նկարը, տեքստը և տպել CD/DVD-ի վրա:
Բացեք ծրագիրը, ընտրեք տեսքը, ձևափոխեք այն և սեղմեք 3.Preview and Print: Կարող եք նաև ընտրել ոչ ստանդարտ նկար, այլ Ձեր ուզած նկարը համակարգչից:
Սեղմեք Print և մոտ 20 րոպեից արդեն ամեն ինչ պատրաստ է:
Skype-ի պրոֆիլը ջնջել հնարավոր չէ, բայց կան մի քանի մեթոդներ պրոֆիլը որոնման համար անտեսանելի դարձնելու համար: Եթե Դուք երկու շաբաթ չեք օգտագործում այդ պրոֆիլը, ապա այն դառնում է որոնման համար անտեսանելի: Կարելի է նաև ջնջել պրոֆիլի տվյալները (անուն, ազգանուն, քաղաք...): Տվյալները փոխելու համար մուտք գործեք Skype, личные данные - редактировать мои данные: