Շատերը նկատած կլինեն, որ երբեմն Word-ը կամ Excel-ը չի բացում ֆայլերը: Փորձեմ բացատրել պատճառը. Office 2007-ով աշխատելիս և այն համակարգչում պահելիս այն պահպանվում է որպես Office 2007-ի ֆայլ, իսկ Office-ի ավելի ցածր տարբերակները չեն հասկանում այդ ֆայլերը: Հիշեցնեմ, որ Office-ը դա նույն Word-ի և Excel-ի անվանումն է, ուղղակի Office-ը դա այդ բոլոր ծրագրերի ամբողջությունն է: Այդ խնդիրը վերացնելու համար բացեք օրինակ Word-ը Սեղմեք "Wod Options": Բացվում է նոր պատուհան: Սեղմեք "Save" և ընտրեք "Word 97-2003 Documents (*.doc)": Արդեն ձեր ստեղծած ցանկացած ֆայլ կհասկանա նաև Office-ի ավելի ցածր տարբերակը: Նույնը կատարեք նաև Excel-ի համար: Իսկ եթե Ձեր Office-ը 2003 է, իսկ ֆայլը 2007, ու ոչինչ չեք կարող անել` դիտեք այս հոդվածը և ֆայլը դարձրեք .Doc
|