Ձրի ես խոսում բայց ալարում ես կախես հետո մտնես զանգերի պատմություն կամ կոնտակտներ որ գտնես հետ զանգես։
Ընդամենը մեկ կոճակի միջոցով ծրագիրը ակնթարթորեն կանջատի զանգը և հետ կզանգի
10:27
.Rar և .Zip ֆայլերի նշանակությունը
Եթե դուք վերցնեք մոտ 100 նկար կամ 100 որևէ ֆայլ ընդհանուր մոտ 10 MB ծավալով և այն գցեք USB ֆլեշի վրա, ապա կտեսնեք որ այդ պրոցեսը խլում է շատ երկար ժամանակ, իսկ եթե վերցնեք 10 MB ծավալով ընդամենը մեկ ֆայլ, ապա կտեսնեք որ այդ պրոցեսը նույնիսկ 1 վայրկյան էլ չի տևում: .ZIP և .RAR ֆայլերը հիմնականում նախատեսված են մեծ քանակությամբ ֆայլերը ընդամենը մեկ ֆայլ դարձնելու, ինչպես նաև դրանց գումարային ծավալը փոքրացնելու համար:
Ֆայլերը .Zip կամ .Rar դարձնելու, ինչպես նաև այդ ֆայլերի պարունակությունը դիտելու համար անհրաժեշտ է ունենալ Winrar ծրագիրը:
Նշում եք այն ֆայլերը, որոնք պետք է դարձնեք .rar կամ .zip, աջով սեղմում եք այդ նշած ֆայլերից մեկի վրա և սեղմում "Add to archive...": Բացվում է նկարում պատկերված պատուհանը, այդ պատուհանից կարելի է ընտրել ֆայլի տեսկը և կատարել մի շարք կարգավորումներ: Սեղմեք "OK" և ամեն ինչ պատրաստ է: