Ամերիկացի դպրոցական, 10 տարեկան Կոլիկա Սմիթը առաջարկել է 5-ով բազմապատկելու եղանակ, որն արդեն կիրառվում է ԱՄՆ-ի դպրոցներում: Հինգով բազմապատկելիս զույգ թիվը պետք է կիսել և վերջում ավելացնել զրո: Կստացվի ճիշտ պատասխանը: Օրինակ, 148-ը պետք է բազմապատկել 5-ով: Թիվը կիսվում է` 74, վերջում ավելացվում է զրո, ստացվում է 740:
Նույն օրինաչափությամբ նաև կենտ թվերի հետ: Կենտ թվից հանվում է 1, թիվը կիսվում է և վերջում ավելացվում 5:
|