Կայքի հին նյութեիրց մեկում գրել եմ Youtube.com-ից ru.savefrom.net կայքի միջոցով վիդեո բեռնելու մասին: Ուղղակի անհրաժեշտ է վիդեոի հասցեն տեղադրել ru.savefrom.net կայքի համապատասխան վայրում, սեղմել կոճակը, ընտրել վիդեոն բեռնելու պարամետրերը: Բայց գոյություն ունի նույն կայքի միջոցով վիդեո բեռնելու ավելի հեշտ եղանակ: Բացում ենք youtube.com-ի վիդեո
Ավելացնում ենք ss youtube-ից առաջ և սեղմում Enter:
Բացվում է ru.savefrom.net կայքը և մեզ մնում է միայն սեղմել այն գրվածի վրա, որի պարամետրերով ուզում ենք բեռնել վիդեոն (դրանք նկարում վերցված են կարմիր ուղղանկյան մեջ): Տվյալ դեպքում մենք հնարավորություն ունենք վիդեոն բեռնել full hd որոկով (Mp4 1080P):
|