Կայքի հին նյութեիրց մեկում գրել եմ Youtube.com-ից ru.savefrom.net կայքի միջոցով վիդեո բեռնելու մասին: Ուղղակի անհրաժեշտ է վիդեոի հասցեն տեղադրել ru.savefrom.net կայքի համապատասխան վայրում, սեղմել կոճակը, ընտրել վիդեոն բեռնելու պարամետրերը: Բայց գոյություն ունի նույն կայքի միջոցով վիդեո բեռնելու ավելի հեշտ եղանակ:
Բացում ենք youtube.com-ի վիդեո
Ավելացնում ենք ss youtube-ից առաջ և սեղմում Enter:
Բացվում է ru.savefrom.net կայքը և մեզ մնում է միայն սեղմել այն գրվածի վրա, որի պարամետրերով ուզում ենք բեռնել վիդեոն (դրանք նկարում վերցված են կարմիր ուղղանկյան մեջ): Տվյալ դեպքում մենք հնարավորություն ունենք վիդեոն բեռնել full hd որոկով (Mp4 1080P):
Եթե ցանկանում եք հեշտությամբ բեռնել վիդեոներ youtube-ից կամ ВКонтакте-ից, ապա պետք է մուտք գործել այստեղ: Կայքի միջոցով կարելի է տարբեր վեբ-բրաուզերներում տեղադրել youtube-ից կամ ВКонтакте-ից վիդեո բեռնելու կոճակը: Դա կարելի է անել Google Chrome, Internet Explorer, Mozilla Firefox , Safari, Opera, Maxthon վեբ-բրաուզերներում:
Կայքի վերևում կարելի է միայն տվյալ բրաուզերի համար նախատեսված ծրագիրը, նկարում պատկերված են կայքի վերևի հատվածը Internet Explorer, Google Chrome և Mozilla Firefox բրաուզերներով մուտք գործելիս:
Սեղմեք "Добавить в" և youtube-ում վիդեոի վերևում կհայտնվի վիդեոն բեռնելու կոճակը (download կամ скачать), իսկ ВКонтакте-ում վիդեոի ներքևում: Եթե ծրագիրը տեղադրելու հետ կապված առաջանում են խնդիրներ, ապա Ձեր բրաուզերը հին տարբերակով է, պետք է բեռնել նորը: