Windows 7-ը ունի մի ֆունկցիա, որի օգնությամբ կարելի է Desktop-ի նկարները փոխել օրինակ 30 րոպեն մեկ, կամ ավելի ուշ
Եթե Դուք սեղմեք "United States"-ի կամ "Scenes"-ի վրա ապա Ձեր Desktop-ի նկարը հերթականությամբ կլինի այդ վերնագրի տակ եղած նկարները:
Իսկ ինչպես ստեղծել այդ "Ցուցադրությունը" Ձեր նախընտրած նկարներով Բացեք Windows թղթապանակը, WEB, Wallpaper, ստեղծեք նոր թղթապանակ և դրա մեջ տեղադրեք Ձեր նախընտրած նկարները: Կատարեք նկարում պատկերված գործողությունները և սեղմեք Ձեր ստեղծած թղթապանակի անվան վրա: Վերջ, Ձեր նախընտրած նկարները հերթականությամբ կլինեն Desktop-ի վրա:
Շատերը նկատած կլինեն, որ Windows 7-ը ռուսերեն լեզվի հետ կապված խնդիրներ ունի, և որոշ ծրագրերում ռուսերեն տառերի փոխարեն կարելի է տեսնել անհասկանալի "հիերոգլիֆներ": Այդ թերությունը վերացնելու համար հետևեք նկարում պատկերված քայլերին
Սեղմում ենք Start-ի վրա և որոնման դաշտում գրում (1) "region and language" և սեղմում ենք առաջին գտնվածի վրա (2): Սեղմում ենք 3 համարի ձախ կողմի գրվածի վրա և հետո 4 համարի "Change system locale",բացվում է նոր պատուհան, այդ պատուհանից ընտրում ենք "Russian (Russia)" և սեղմում OK:
Վերջ, Ձեր Windows 7-ը այլևս չունի խնդիրներ ռուսերենի հետ կապված: