Գոյություն ունի մի ծրագիր, որի օգնությամբ կարելի է օգտագործել 4 desktop, բոլորը տարբեր պատուհաններով: Եթե մի desktop-ը հերիք չի անում ծրագրերի պատուհանները տեսնելու, օգտագործելու համար, ապա կարելի է օգտվել նաև մյուս desktop-ներից:
Ծրագիրը իրենից ներկայացնում է խորանարդ, որի 4 նիստերի վրա գտնվում են 4 desktop-ները: Desktop-ը փոխելու համար անհրաժեշտ է միաժամանակ սեղմած պահել Shift-ը ու Ctrl-ը և մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով desktop-ի վրա, այն շարժել: Desktop-ը ընտրելուց հետո անհրաժեշտ է բոլոր սեղմած կոճակները բաց թողնել և կբացվի նոր desktop-ը իր սովորական տեսքով: