3RVX ծրագրի օգնությամբ կարելի է կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսին են, բարձրացնել-իջացնել համակարգչի ձայնի ուժգնությունը, այն ընդհանրապես անջատել-միացնել, բացել համակարգչի դիսկավոդը և փակել այն: Եվ այդ ամենը կատարվում է ստեղնաշարի Ձեր ընտրած կոճակի օգնությամբ: Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ: Բացեք այն և կհայտնվի պատուհան, սեղմեք HotKey Setup բաժնի վրա: Հերթականությամբ ջնջեք ցուցակում գտնվող ֆունկցիաները` նշելով դրանք և սեղմելով Delete:
Սեղմեք Add, ընտրեք ֆունկցիան (Action-ի դիմաց) և սեղմեք 3 գրվածի վրա:
Volume up- բարձրացնել ձայնը
Volume down- իջացնել ձայնը
Mute- անջատել ձայնը
Eject- բացել դիսկավոդը
Սեղմեք ստեղնաշարի վրա այն կոճակները, որոնց սեղմելու ժամանակ պետք է կատարվի Ձեր ընտրած գործողությունը: Ինչպես երևում է նկարում, համակարգչի ձայնը բարձրացնելու ֆունկցիան կկատարվի այն ժամանակ, երբ Ես սեղմեմ Alt և + կոճակները միաժամանակ: Կոճակը ընտրելուց հետո սեղմեք Done: Մնացած ֆունկցիաները ավելացնելու համար պետք է կատարել նույն գործողությունները, բայց այլ կոճակների համար, և սեղմել Save: Ծրագիրը բացվում է համակարգչի հետ միասին: