Եթե դուք համակարգչում ունեք երկու օպերացիոն համակարգ և Windows 7-ը տեղադրել եք Windows Xp-ից հետո, ապա համակարգիչը միացնելուց և օպերացիոն համակարգը ընտրելուց Windows Xp-ի փոխարեն գրվում է "Предыдущая операционная система" կամ "Earlier Version of Windows":
Եթե ցանկանում եք փոխել այն և դարձնել "Windows Xp" կամ մեկ այլ տեքստ, ապա պետք է բացել Windows 7-ը, հետո որոնման դաշտում cmd.exe գրել և բացել այն: Բացված հրամանների տողում պետք է գրել
bcdedit /set {ntldr} description "Ցանկացած տեքստ"
և սեղմել Enter: Կատարել restart և ամեն ինչ պատրաստ է: