USB ֆլեշի հետ աշխատանքի ժամանակ օպերացիոն համակարգը օպերատիվ հիշողությունում (RAM, ОЗУ) պահում է ինֆորմացիայի որոշակի մաս, որը պետք է գրանցել USB ֆլեշի մեջ:
Ֆայլերի բաշխման աղուսյակում պահպանվում է ինֆորմացիա, թե USB ֆլեշի որ սեկտորում և ինչ հերթականությամբ պետք է գրանցվեն այդ ֆայլերը: USB ֆլեշի մեջ այդ ֆայլերի գրանցման ընթացքում ֆայլերի բաշխման աղուսյակը անընդհատ փոխվում է: Օպերացիոն համակարգը ոչ միշտ է միանգամից գրանցում դրան USB ֆլեշի մեջ, սպասելով, որ կարող է տեղի ունենալ նոր փոփոխություններ:
USB ֆլեշի մեջ գրանցման արագության սահմանափակում - օպերացիոն համակարգը կարող է ցույց տալ, որ գրանցման պրոցեսը ավարտվել է, սակայն որոշ տվյալներ հնարավոր է գտնվեն օպերատիվ հիշողության մեջ և սպասեն իրենց գրանցման "հերթին":
Այդ գործողությունների ժամանակ USB ֆլեշի հեռացումը համակարգչից առանց անջատման կարող է ֆայլերի կորստի պատճառ հանդիսանալ:
Հնարավոր է, որ որոշ ֆայլեր այդ USB ֆլեշից օգտագործվում են այլ ծրագրերում (օրինակ որևէ երգ բացված է Media Player-ով, Word-ով բացված է որևէ ֆայլ), USB ֆլեշը համակարգչից հանելուց հետո այդ ֆայլերը հնարավորություն չեն ունենում "փակվել": Հենց դա էլ որոշ դեպքերում պատճառ է դառնում այդ ֆայլերի կորստի: Այդ նույն պատճառով է համակարգչի հոսանքից անջատման պատճառով ջնջվում որոշ պիտանի ֆայլեր, որն էլ հանգեցնում է Windows-ի վնասման և այն չի բացվում:
Windows 7-ում USB ֆլեշը անջատելու համար սեղմեք երկու անգամ նկարում պատկերված նշանի վրա և Eject: XP-ում սեղմեք երկու անգամ նշանի վրա և остановить:
7
XP
...
Կարդալ ավելին...