Հավանաբար շատերի մոտ եղած կլինի այնպիսի իրավիճակ, երբ հոսանքի տատանման, անջատման և այլ պատճառներով համակարգիչը անջատվում է: Windows Xp-ում սովորաբար այդ ամենից հետո հայտնվում է այսպիսի պատուհան` համակարգիչը նորից միացնելուց հետո:
Բացվում է ծրագիր (տես նկարը), որն ուղղում է կոշտ սկավառակի (Жёсткий диск) սխալները: Սակայն խորհուրդ է տրվում այդ ամենը կատարել որոշ ժամանակը մեկ ինքնուրույն: Դրա համար անհրաժեշտ է սեղմել Win R (Win-ը start-ի կոճակն է), բացված պատուհանում գրել chkdsk с: /f և սեղմել OK:
Եթե հայտնվում է այսպիսի պատուհան, սեղմեք Y և restart-ից հետո արդեն կսկսվի կոշտ սկավառակում առկա խնդիրների ուղղման պրոցեսը:
|