Միշել Նոստրադամուսը ծնվել է 1503 թվականի դեկտեմբերի 14-ին, Ֆրանսիայի Սեն-Ռեմի քաղաքում: Ծնողները քրիստոնեություն ընդունած հրեաներ Էին: Հայրը նոտար էր, երկու պապերը` բժիշկ: Դպրոցում սովորելիս Միշելը զարմացնում էր իր հիշողությամբ, մի անգամ կարդալուց հետո կարողանում էր մի ամբողջ գլուխ անգիր արտասանել:
1525 թ. Պրովանսում ժանտախտի համաճարակ սկսվեց: Միշելը չէր վախելում, օգնում էր բոլորին ու շատերին փրկեց: 20 տարի անց, երբ նորից համաճարակ էր, կրկին նրան գտան, հրավիրեցին և կրկին նա շատերին փրկեց: 1544 թ. կնոջ և երկու երեխաների մահից հետո, նա կրկին ամուսնանում է և հաստատվում Սալոն քաղաքում, ուր 6 տարի հետո սկսում է գրել իր մարգարեությունները: Դրանցից 7-ը հրատարակվեց 1555 թվականին, որոնք հռչակ բերեցին նրան: Հենրի 2-րդ թագավորը և նրա կին Եկատիրինա Մեդիչին Միշելին Փարիզ տարան: Այստեղ նա իր մարգարեություններին ավելացրեց ևս 300 քառյակ: Հենրի 2-րդի ողբերգական մահն ապացուցեց նրա անսխալականությունը: Նա սկսեց վտանգավոր մարդ թվալ, նրան կախարդ համարեցին:
"Ցենտուրիա" կանխագուշակումներն ընդգրկում են 16-րդ դարից մինչև 4-րդ հազարամյակ, երբ մարդկային քաղաքականությունը պիտի վերանա: Նա
Ամերիկացի դպրոցական, 10 տարեկան Կոլիկա Սմիթը առաջարկել է 5-ով բազմապատկելու եղանակ, որն արդեն կիրառվում է ԱՄՆ-ի դպրոցներում:
Հինգով բազմապատկելիս զույգ թիվը պետք է կիսել և վերջում ավելացնել զրո: Կստացվի ճիշտ պատասխանը: Օրինակ, 148-ը պետք է բազմապատկել 5-ով: Թիվը կիսվում է` 74, վերջում ավելացվում է զրո, ստացվում է 740:
Նույն օրինաչափությամբ նաև կենտ թվերի հետ: Կենտ թվից հանվում է 1, թիվը կիսվում է և վերջում ավելացվում 5:
Ազատության արձանը, որը վեր է բարձրանում Նյու-Յորքի Ազատության կղզում, Ֆրանսիայի ժողովրդի նվերն է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին Ամերիկայի Անկախության 100-ամյակի առթիվ: Այն տեղադրվել է 1886 թվականի ամռանը: Արձանի ձախ ձեռքում եղած գրքի վրա գրված է Անկախության հռչակագրի ընդունման օրը` 1776, հուլիսի 4:
Արձանի բարձրությունը մինչև ջահը 46 մետր է, ջահը պատվանդանից բարձրանում է մինչև 93 մետր: Արձանի գլուխը վզից մինչև թագի ճառագայթները 8,5 մետր է, շրջանագիծը` 15 մետր: Արձանը հավաքված է պղնձե թերթիկներից` ամրացված պողպատե կմախքի վրա և կշռում է 200 տոննայից ավելի: Ազատության ջահը լուսավորվում է կապարե 600 ապակիների միջոցով` 19 հսկայական լամպերով, 13 հազար վատտ հզորությամբ: Թագն ունի 23 պատուհան, որոնցից յուրաքանչյուրը կարող են դուրս նայել միաժամանակ 30 մարդ: Երկու զուգահեռ աստիճանները ձգվում են ստորոտից մինչև գագաթ: Նրանցից մեկով բարձրանում, մյուսով իջնում են: Ազատության արձանը վեր է բարձրացել 20 տարում: Նրա ստեղծման գաղափարը պատկանում է ֆրանսիացի պատմաբան Էդուարդ դե Լաբուլյեին, քանդակագործն է ֆրանսիացի Ֆրեդերիկ Բերտոլդը: Ֆրանսիայում ապրող ամերիկացիները իրենց միջոցներով կառուցեցին Ազատության արձանի 7 մետրանոց պատճենը, որը տեղադրվեց Էյֆելյան աշտարակից ոչ հեռու` Միրաջո կամրջի կողքին:
1889 թվականին Ֆրանսիան պատրաստվում էր նշել ֆրանսիական մեծ հեղափոխության 100-ամյակը: Հայտարարվեց համաշխարհային ցուցահանդեսի շքամուտքի մրցույթ: Քիմիկոս Ալեքսանդր Գյուստավ Էյֆելը, որը ավարտել էր Փարիզի արհեստների և արվեստների դպրոցը, կառուցել էր կամուրջներ և այլ շինություններ Եգիպտոսում, Իսպանիայում, Պերուում, Պորտուգալիայում և այլուր, մասնակցեց մրցույթին և շահեց առաջին մրցանակ:
Աշտարակը կառուցվեց և 1889թ. մարտի 30-ին պատրաստ էր: Այն ունի 306 մ բարձրություն, 123,4x123,4 մ հիմնային չափեր, 9 հազար տոննա կշիռ: Աշտարակը բաղկացած է 15 հազար կտոր մետաղից: Գործում է վերելակ, իսկ ոտքով պետք է բարձրանալ 1710 քայլ: Աշտարակը ներկվում է 7 տարին մեկ, օգտագործվում է 35000 կգ ներկ: Աշտարակն ունի հեռուստակենտրոններ, որոնցից վերջինը տեղադրվել է 1957 թվականին, և աշտարակի բարձրությունը հասավ 320 մետրի:
Երկրի մթնոլորտի բարձրությունը առաջին անգամ չափել է արաբ ֆիզիկոս Ալգազենը: Ըստ նրա` երկրի մթնոլորտի բարձրությունը կազմել է 36 Կմ:
***
Երկիր-Արեգակ հեռավորությունն առային անգամ որոշել է Ժան Դոմիկ Կաասինին:
***
Երկիր-Լուսին հեռավորությունն առաջին անգամ չափել է հին հույն գիտնական Հիպարքոսը:
***
Երկրի պտույտն իր առանցքի շուրջը 1852 թվականին փորձով ապացուցել է Ֆրանսիացի գիտնական Ժան Բեռնար Լեոն Ֆուկոն:
***
Առաջին նեգրը, որը եղել է Հյուսիսային բևեռում, Հենսենն է, նա եղել է ամերիկացի ծովակալ, բևեռախույզ Ռոբերտ Պիրիի արշավախմբում:
***
Առաջին նավը, որը հասել է Հյուսիսային բևեռ, խորհրդային "Արկտիկա" ատոմային սառցահատն է: Դա տեղի է ունեցել 1977 թ. օգոստոսի 17-ին:
***
Դահուկներով հյուսիսային բևեռում առաջին անգամ, 1979 թ. մայիսի 31-ին, եղել են "Կոմսոմոլսկայա պրավդա" գիտամարզական արշավախմբի անդամները: Արշավախումբը ղեկավարում էր Դիմիտրի Շպարոն: