Android-ը դա օպերացիոն համակարգ է, որը պատրաստվել է Linux-ի հիման վրա և հիմնականում օգտագործվում է սմարտֆոններում և պլանշետներում: Android-ի գլխավոր առանձնահատկություններից է այն, որ այն ծրագիրը, որը պատրաստվել է Android-ի հիման վրա կարող է աշխատել այլ սարքավորումներում, ինչպիսիք են պլանշետները, սմարտֆոնները, համակարգիչները և նույնիսկ հեռուստացույցները: Օպերացիոն համակարգի առաջին տարբերակը թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերին: Android-ը պարզ և հասկանալի է օգտագործման համար: Այն ամեն տարի ավելի ու ավելի նախընտրելի է դառնում: Արդեն թողարկվել է օպ. համակարգի 9-րդ տարբերակը:
Android-ը ունի նաև թերություններ: Մի շարք ծրագրեր աշխատում են ֆոնային ռեժիմում և դանդաղեցնում են համակարգի աշխատանքը: Android-ը սիրում է նաև գաղտնի օգտվել ինտերնետից:
... Կարդալ ավելին...
64 բիթանոց օպերացիոն համակարգը տալիս է համակարգչի աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ: Այն մշակում է ծրագրերի կոդեր բաղկացած 64 բիթից, իսկ բիթը դա (0 կամ 1) ինֆորմացիայի նվազագույն քանակն է: 64 բիթանոց օպերացիոն համակարգը հնարավորություն է տալիս օգտագործելավելի մեծ ռեսուրսներ համակարգչի օպերատիվ հիշաղությունից: Եթե Ձեր համակարգչի օպ. համակարգը 32 բիթանոց է, ապա Ձեր համակարգչում տեղադրված ամբողջ օպերատիվ հիշողությունից (RAM, ОЗУ) օգտագործվում է առավելագույնը 3.5 ԳԲ: Իսկ 64 բիթանոց օպ. համակարգում այդպիսի սահմանափակումներ չկան: 64 բիթանոց համակարգը ավելի արագ և արդյունավետ է աշխատում մեծ ծավալով ֆայլերի հետ: Այն կարող է աշխատել ֆայլի հետ օգտագործելով այն ամբողջությամբ, իսկ 32 բիթանոց համակարգը աշխատում է ֆայլի հետ օգտագործելով այն մաս-մաս: Որպեսզի ծրագրում հաշվարկները լինեն ավելի ճշգրիտ, պետք է ծրագիրը ստանա ավելի մեծ թվով բիթեր: 64 բիթանոց օպերացիոն համակարգում հնարավոր է ստանալ առավել մեծ ճշգրտությամբ հաշվարկներ:
Այսպիսով բոլորովին անիմաստ է համակարգչում տեղադրել 3 GB-ից ավելի RAM և օգտագործել 32 բիթանոց օպերացիոն համակարգ: Եթե Ձեր համակարգչի պրոցեսորը թույլ է տալիս օգտագործել 64 բիթանոց օպ. համակարգ, ապա օգտագործեք միայն 64 բիթանոց օպ. համակարգեր:
... Կարդալ ավելին...
Windows-ի պատմությունը սկսվում է 1985 թվականից, երբ առաջին անգամ թողարկվեց 1.01 անունով windows-ը: Սակայն Microsoft-ի պատմությունը սկսվել է 1975 թվականին, երբ ուսանող Բիլլ Գեյտսը առաջին համակարգիչներից մեկի` Altair 8800 համակարգչի վրա ստեղծեց Basic ծրագրավորման լեզուն: Ներկայումս նկարահանված է բազմաթիվ ֆիլմեր` տասը հազար հոդվածներով, որոնք փորձում են մասամբ բացատրել Microsoft-ի և Windows-ի ֆենոմենը: Առաջին windows-ը ինքնուրույն օպերացիոն համակարգ չէր: Սկզբում windows-ը իրենից ներկայացնում էր գրաֆիկական "շինություն" DOS օպերացիոն համակարգում և իրենից ներկայացնում էր մուգ և մռայլ հրամանների տող: Շատ DOS-ի օգտագործողներ այդպես էլ չհասկացան այդ "նորամուծությունը": Ներքևի նկարում պատկերված է DOS-ը:
1985 թվականին Windows 1.01 -ից հետո, մի քանի տարի անց թողարկվեց Windows 2.0, բայց առանց լուրջ փոփոխությունների: 1990 թվականին թողարկվեց Windows 3.0, որը սկսեց օգտագործվել բազբաթիվ համակարգիչներում: Նոր Windows-ում, ի տարբերություն նախորդների, կարելի էր կատարել գործողություններ առանց հրամանների տողի: Նախկին Windows-ներում (1.01, 2.0) գործողություններ կատարելու համար պետք էր հրամանների տողում գրել գործողության համապատասխան բառերի շարքը (ինչպես ծրագրավորման լեզուներում): Windows 3.0 -ում այդ ամենը կարելի էր անել գրաֆիկորեն, կոճակներին սեղմելու օգնությամբ, ինչպես հիմա, սակայն գործողությունների քանակը խիստ սահմանափակ Էին: Հաջորրդ Windows-ում` Windows 3.1, կար մուլտիդիմեդիայի և համակարգչային ցանցերի հետ աշխատանքի հնարավորություն:
1988 թվականին թողարկվում է նոր օպերացիոն համակարգ` Windows NT անունով: NT-ն իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 3.0-ից: 1992 թ. ստեղծվում է Windows NT 3.0-ն, իսկ 1994-ին Windows NT 3.5-ը: 1995 թվականին հայտնվում է հայտնի Windows 95-ը, դառնալով Windows-ի պատմության նոր փուլ: Ի տարբերություն նախորդ Windows-ների , 95-ը առանձնանում է իր ինտերֆեյսով, արագությամբ և նոր հնարավորություններով: Windows 95-ում կատարվել էին առաջին քայլերը ինտերնետ մուտք գործելու համար: 1996 թվականին թողարկվում է Windows NT 4.0-ն, որը իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 95-ից:
1988 թվականին հայտնվում է Windows 98-ը, որում հիմնական ուշադրությունը դարձված էր ինտերետի վրա: Հաջորդ օպ. համակարգի անվանումը Windows 2000 է: Այն թողարկվել է երկու տարբերակով. Windows 2000 Server և Windows 2000 Professional:
2001 թվականին հայտնվում է նոր օպերացիոն համակարգ` Windows XP: Այն կառուցվել է Windows NT միջուկի հիման վրա: 2008 թվականի վերջին այն գրավում էր օպերացիոն համակարգերի շուկայի 70%-ը: 2003 թվականին դուրս է գալիս Windows Server 2003-ը: Windows Vista-ն թողարկվել է 2007 թվականին, իսկ 7-ը ` 2009-ին:
Նշանակում է ամենամեծ և ամենաընտիր բաժինը, որ իրեն է վերցնում ուժեղը: Արտահայտությունը գալիս է Եզոպոսի "Առյուծը, աղվեսը և էշը" առակից:
Արջի ծառայություն
Առաջացել է Ա. Ի. Կռիլովի "Ճգնավորն ու արջը" առակից (1808): Նշանակում է` ծառայություն, որ օգուտի փոխարեն վնաս է պատճառում:
Բարդուղիմեոսյան գիշեր
1572 թ. օգոստոսի 24-ի գիշերը, կաթոլիկ եկեղեցու հրամանով սուրբ Բարդուղիմեոսի տոնակատարության օրը Փարիզում կաթոլիկները կոտորեցին հուգենոտներին (բողոքականներին): Փոխաբերական իմաստով նշանակում է մասսայական ոչնչացում, արյունոտ ջարդ. սպանդ, կոտորած:
Գեղեցիկ աչքերի համար
Մոլիերի արտահայտությունն է "Սեթևեթուհին" (1660) կատակերգությունից: Օգտագործվում է, երբ մեկի նկատմամբ ցուցաբերվում է ուշադրություն ոչ թե ըստ նրա արժանիքների, այլ նրա հետ ունեցած մտերմական
... Կարդալ ավելին...
Լուվրը ճարտարապետական խոշոր հուշարձան է Փարիզում: Նախկինում` թագավորական պալատ, ապա աշխարհի մեծագույն թանգարաններից մեկը: Պալատը կառուցվել է 1546-1574 թթ.: Հետագայում պալատը լրացվել, վերակառուցվել, ընդարձակվել է: Որպես արվեստի թանգարան այն իր դռները բացեց 1793թ. նոյեմբերի 18-ին: Միայն գեղանկարչության և քանդակի ցուցակն ունի 20 հազար կետ: Թանգարանն ունի 6 հիմնական բաժին` գեղանկարչության և գծանկարի, քանդակագործության, հին եգիպտական, հին արևելքի, հունական և հռոմեական, կիրառական արվեստի: Սրանք էլ ունեն իրենց ենթաբաժինները և ենթամասերը: Լուվրին են պատկանում Միքելանջելոյի "Մեռնող ստրուկը", Գուդոնի "Դիանա", Լեոնարդո դա Վինչիի "Տիրամայրը քարայրում", "Մոնա Լիզա" (Ջոկոնդա), Ռեմբրանտի "Բերսաբեն", ինչպես նաև Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի, Վերոնեզեի, Տինտորետտոյի, Ռուբենսի, Հալսի, Վան Դեյկի, ֆրանսիացի ն
... Կարդալ ավելին...
Այս խոսքն օգտագործվում է անզուսպ, բարձր քրքինջ նշանակությամբ: Ծագել է Հոմերոսի "Իլիական" և "Ոդիսական" պոեմներում աստվածների ծիծաղի նկարագրությունից:
Փոթորիկ մի բաժակ ջրում
Արտահայտությունը ունի "աննշան առիթով մեծ հուզում" նշանակությունը: Այն պատկանում է ֆրանսիացի քաղաքական գործիչ ու մտածող Մոնտեսքյոյին, որը ըստ Բալզակի, այդպես արտահայտվել է Սան-Մարինո գաճաճ հանրապետության քաղաքական երկպառակությունների մասին: