Windows-ը համակարգչում տեղադրելուց 1 կամ 2 ամիս անց համակարգիչի աշխատանքը սկսում է դանդաղել, քանի որ համակարգչում կուտակվում են բազմաթիվ անպետք ֆայլեր: Համակարգչի աշխատանքը արագացնելու համար կատարեք հետևյալ ործողությունները: Բացեք "Start"-ը և գրեք "disk cleanup", բացեք առաջին բերվածը: Ընտրեք այն լոկալ դիսկը, որի վրա գտնվում է Windows-ը (սովորաբար դա C-ն է) և սեղմեք OK:
Նորից սեղմեք OK և հետո Delete Files:
Հաջորդ գործողությունը բոլոր պիտանի ֆայլերը հավաքում է մի վայրում և հետագայում հեշտացնում է համակարգչի աշխատանքը` հետևաբաև նաև բարձրացնում արագությունը: Բացեք Start-ը և գրեք "disk defragmenter", բացեք ծրագիրը, նշեք այն լոկալ դիսկը, որում գտնվում է Windows-ը (սովորաբար C-ն) և սեղմեք "Defragment disk": Պրոցեսը բավականին երկար է տևում: Եթե կատարեք այս երկու գործողություններ, ապա ձեր համակարգչի աշխատանքը բավականին կարագանա:
|