Ծրագրի միջոցով կարելի է հարթության մեջ տեղադրել տարբեր մեծությամբ (պայմանականորեն 1-ից 20) լիցքեր և Build կոճակը սեղմելով տեսնել էլեկտրական դաշտի ուժագծերի տեսքը: Մկնիկի աջ կոճակը սեղմելով կարելի է տեսնել տվյալ կետի պոտենցիալն ունեցող համապոտենցիալ մակերևույթը: Կարելի է նաև դիտել դրական, ինչպես նաև բացասական լիցքավորված մասնիկի (ծրագրում ունի դեղին գույն և գտնվում է ներքևի հատվածում) վարքը հարթության մեջ գտնվող լիցքավորված կետային լիցքերի կողմից ստեղծած էլեկտրական դաշտում: Ուղղակի պետք է սեղմել Start կոճակը: Կարելի է ցանկացած լիցք տեղափոխել հարթության մեջ դրա վրա մկնիկի ձախ կոճակը սեղմած պահելով և տեղափոխելով:
Հերթական ծրագիրը Armansoft-ից, որը նախատասված է ուսանողների համար:
Ծրագրի միջոցով կարելի է կատարել մի շարք գործողություններ մատրիցների հետ: Մատրիցների տողերի և սյուների քանակը կարելի է փոխել 1-ից մինչև 8: Ծրագրում նախատեսված է մատրիցների գումարում, բազմապատկում, տրանսպոնացում: Ծրագիրը հաշվում է նաև մատրիցի դետերմինանտը, ռանգը (կանաչ գույնով նշում է բազիսային սյուները) և հակադարձ մատրիցը, AX=B և XA=B, ցույց է տալիս սեփական արժեքները և այն հավասարումը, որի արմատները հանդիսանում են սեփական արժեքներ, ցույց է տալիս գծային հավասարումների համակարգի ընդլայնված մատրիցի պարզեցված տեսքը, համապատասխան կոճակի սեղմումից հետո անհայտների սյունը: Այն կոճակները, որոնց վերևի ձախ հատվածում առկա է սպիտակ գույնի օղակ, ապա տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սեղմել Result կոճակը: Copy as D, Copy as C կոճակների միջոցով կարելի է ծրագրի հիշողության մեջ պահել տվյալ մատրիցը, իսկ հետո անհրաժեշտության դեպքում Paste as D (C,E) կոճակը սեղմելով ձախ կամ աջ մատրիցը փոխարինել հիշողության մեջ պահված մատրիցով:
Ծրագիրը պատրաստել եմ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողի գիտելիքներով և նվիրվում է Երևանի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Նելսոն Նաջարյանին:
AVI-mux ծրագրի օգնությամբ կարելի է վիդեո ֆայլին ավելացնել մի քանի աուդիոներ: Սեղմեք այստեղ ծրագիրը բեռնելու համար: Բեռնելուց հետո բացեք այն և դրա մեջ գտնվող թղթապանակը տեղափոխեք այլ տեղ:
Եթե համակարգչի Windows-ը 7 է, ապա AVIMux_GUI-ի վրա աջ click-ով սեղմեք properties (свойство), ընտրեք Compatibility բաժինը, ակտիվացրեք Run this program in compatibility mode for և ընտրեք Windows XP:
Ծրագրի միջոցով վիդեոին աուդիո ավելացնելու համար դիտեք վիդեոն
Ներկայացնում եմ իմ կողմից գրված հերթական ծրագիը` SkypeSmile AS: Ծրագրի օգնությամբ կարելի է նկարել տարբեր չափերի սմայլիկներով նկարներ և դրանք ուղարկել Skype ծրագրով:
Կարող եք ընտրել նկարի ` սմայլիկներ պարունակող տողերի և սյուների քանակը և սեղմելով MAKE կառուցել դա: Ընտրելով սմայլիկը կարող եք նկարել մկնիկի ձախ կոճակի օգնությամբ, իսկ աջով` ջնջել դա: Մկնիկի մեջտեղի կոճակով սեղմելով սմայլիկների ցուցակից սմայլիկի վրա կարող եք փոխել նկարի ֆոնը` պահպանելով նկարը (առանց այն ջնջելու): Նկարելուց հետո սեղմեք GET THE CODE և Skype ծրագրում սեղմեք CTRL V և Enter:
Windows 7-ում թեմաներ տեղադրելու համար կատարեք հետևյալ գործողությունները:
1. Բեռնեք UniversalThemePatcher ծրագիրը սեղմելով այստեղ: Բացեք UniversalThemePatcher-x86-ը, եթե Ձեր Windows-ը 32 bit է, և UniversalThemePatcher-x64-ը` եթե 64 bit է: Եթե ակտիվ են Restore կոճակները, ապա սեղմեք Restore, ապա Patch: Եթե ակտիվ են Patch կոճակները, ապա սեղմեք Patch կոճակների վրա և համակարգիչը կկատարի restart (перезагрузка):
2. Համակարգչի restart-ից հետո բացեք C:\windows\resources\theme և Ձեր թեմայի ամբողջ պարունակությունը տեղափոխեք այդտեղ:
Նկարում պատկերված է որևէ թեմայի պարունակություն, որը պետք է տեղափոխել C:\windows\resources\theme:
Արդեն տեղադրված թեման օգտագործելու համար desktop-ի վրա մկնիկի աջ click-ով սեղմեք Personalize
Installed Themes բաժնում արդեն տեսանելի է Ձեր տեղադրած թեման, սեղմեք դրա վրա այն ակտիվացնելու համար:
ePSXe ծրագրի օգնությամբ կարելի է Sony PlayStation-ի դիսկերը օգտագործել համակարգչում այդ խաղերը խաղալու համար: Սեղմեք այստեղ ծրագիրը բեռնելու համար: Բեռնված ֆայլում գտնվող թղթապանակը տեղափոխեք այլ տեղ և բացեք թղթապանակում գտնվող ePSXe ծրագիրը:
Ծրագրի մոնյուի Config-ից ընտրեք Video և Select Video Plugin-ում նշեք Pete's DX6 D3D Driver:
Սեղմեք Configure: Desktop resolution-ը ընտրեք Ձեր էկրանի չափերը, Color deph 32Bit, սեղմեք Nice և OK:
Ծրագրի մենյուից ընտրեք Sound, բացվող պատուհանում ընտրեք ePSXe SPU core:
Ծրագրի մենյուից ընտրեք CDROM, բացվող պատուհանում ընտրեք CD-ROM'a ePSXe CDR WNT/W2K core: Սեղմեք config և ընտրեք Ձեր CDrom-ի անունը (ինձ մոտ E): սեղմեք OK:
Ծրագրի մենյուից ընտրեք Game Pad>Pad1 և ցանկացած կոճակ փոխարինեք Ձեր ուզածով` մկնիկով ակտիվացնելով և ստեղնաշարի կոճակով սեղմելով դրա վրա: Սեղմեք OK:
Համակարգչում տեղադրեք Sony PlayStation-ի դիսկը և ծրագրի մենյուի File-ից ընտրեք Run CdRom:
Irwin ծրագրի օգնությամբ կարելի է desktop-ի նկարը փոխարինել վիդեոյով: Desktop-ին կարելի է տեղադրել youtube-ի ցանկացած վիդեո, ինչպես նաև համակարգչում գտնվող ցանկացած .avi, .mpg և .wmv ֆորմատներով վիդեոներ:
Սեղմեք այստեղ ծրագիրը բեռնելու համար: Բեռնելուց հետո բեռնած ֆայլում գտնվող թղթապանակը տեղափոխեք այլ տեղ և բացեք Irwin ծրագիրը:
Բացեք youtube-ի որևէ վիդեո և copy արեք դրա հասցեն
Հասցեն տեղադրեք ծրագրում և սեղմեք նկարում պատկերված կոճակը:
Սեղեք Play և արդեն Desktop-ին կհայտնվի այդ վիդեոն: Եթե ցանկանում եք տեղադրել համակարգչում գտնվող վիդեոն, բացեք ծրագիրը, սեղմեք նկարում պատկերվածի ձախ կողքում գտնվող կոճակը, ընտրեք վիդեոն և սեղմեք play:
Խաղերի Save ֆայլերը տեղադրելով համակարգչում, դուք հնարավորություն կունենաք խաղալ այդ խաղը այն ամբողջությամբ անցածի կարգավիճակով: Կարիք չկա չարչարվել և խաղալ այդ խաղը այն ամբողջությամբ անցնելու համար:
Խաղի Save ֆայլը բեռնելու համար սեղմեք այստեղ: Բեռնած ֆայլում գտնվող թղթապանակը տեղափոխեք Documents (my documents, мои документы) թղթապանակի մեջ և ամեն ինչ պատրաստ է:
Ծրագրի օգնությամբ կարելի է բացել DjVu, XPS, JBIG2, FB2, TXT, Comic Book Archive (CBR or CBZ), TCR, FB2, BMP, JPEG, GIF, PNG, WMF, EMF, PSD), PDF և TIFF ֆայլերը: Ծրագիրը անվճար է, թեթև, հարմար օգտագործման համար և կարդում է բազմաթիվ ֆորմատներ:
Ծրագիրը պետք է բեռնել uTorrent-ի օգնությամբ: Ծրագրի Torrent-ը բեռնելու համար սեղմեք այստեղ: Բեռնվող թղթապանակում գտնվում է նաև ծրագրի ակտիվացման կոդը և ակտիվացման ծրագիրը:
Ծրագրի օգնությամբ կարելի է ձևափոխել windows 7-ի մուտքի պատուհանը:
Կարելի է փոխել նկարը, օգտագործողի անունը, windows-ի տեսակը: Այդ ամենը պետք է կատարել Preview-ից, իսկ նկարը փոխելու համար Background Image-ի դիմացի Browse-ը սեղմելով և նկարը ընտրելով: Փոփոխություններից հետո սեղմեք Apply Logon: