Բոլոր Windows-ներում գոյություն ունի մի ծրագիր, որի օգնությամբ կարելի է վերականգնել համակարգիչը: Եթե համակարգչից ջնջվել է որևէ պիտանի ֆայլ (հիմնականում Windows թղթապանակից), ապա այդ ծրագիրը աշխատացնելով կարելի է այն վերականգնել: Եթե Ձեր համակարգիչ է ընկել վիրուս և նույնիս անտիվիրուսը չի կարող այն ջնջել, ապա նորից աշխատացնելով այդ ծրագիրը կարելի է այն ջնջել: Այն աշխատում է հետևյալ սկզբունքով.
Բացում եք ծրագիրը, ընտրում ամիսը և օրը, և կարծես թե համակարգիչը այդ օրվանից հետո չի աշխատել: Համակարգիչը վերադառնում է այդ օրվա վիճակին:
Եթե Ձեր Windows-ը XP է, կատարեք հետևյալ գործողությունները.
Հետևյալ օրինակում համակարգիչը վերադառնում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ի վիճակին: Սեղմեք "Далее":
Իսկ Եթե Ձեր Windows-ը 7 Է, All Programs>Accessories>System Tools և բացեք system restore: