Windows 7-ում կարելի է տեսնել համակարգչի վարկանիշը (պրոցեսոր, աշխատանքայիյն հիշողություն, կոշտ դիսկ...): Այն գնահատվում է 1,0 -ից մինչև 7,9: Ինչպես տեսնում եք իմ համակարգչի պրոցեսորը գնահատվել է 99,9, աշխ. հիշողությունը` 99,9 ...: Բայց իրականում ամենաբարձրը 7,9 է, և դուք դժվար թե հանդիպեք այնպիսի մի համակարգչի, որ Windows 7-ը գնահատած լինի 7,9 (օրինակ աշխ. հիշողությունը): Շատ հավանական է,որ Windows 7-ը որոշած չլինի Ձեր համակարգչի վարկանիշը և երբ բացեք Computer-ից Properties, գրված լինի
Սեղմեք դրա վրա, իսկ հետո` "Re-run the assessment": Իսկ եթե ցանկանում եք այդ արդյունքը փոխել` բացեք C:\Windows\Performance\WinSAT\DataStore
Այդ ֆայլը բացվում է notepad-ի մեջ և հենց այդտեղ էլ պետք է կատարել փոփոխությունները: Սեղմեք մկնիկով գրված տեքստի ամենասկզբում և հետո Ctrl+F , որոնման դաշտում գրեք հետևյալ գրվածներից որևէ մեկը (գրվածները հերթականությամբ են` ըստ վարկանշային աղուսյակի) և Find Next: <CpuScore> <MemoryScore> <GraphicsScore> <GamingScore> <DiskScore>
<SystemScore> գլխավոր նկարի վարկանիշն է, այն չի կարելի գրել 7,9-ից մեծ: Փոխեք նշվածից հետո գրված թիվը: Եթե կատարել եք բոլոր փոփոխությունները, ապա File- Save As և այն պահպանեք Desktop-ի վրա և փակեք: Հետո Desktop-ից տեղափոխեք C:\Windows\Performance\WinSAT\DataStore թղթապանակի մեջ, սեղմեք Move and Replace,իսկ հետո նոր պատուհանից try again: Վերջ, եթե ամեն ինչ ճիշտ եք կատարել վարկանշային աղուսյակը կփոխվի:
|