Շատերի համակարգիչներում լոկալ դիսկերը գտնվում են օրինակ C և F տառերով և ցանկություն է առաջանում փոխել դրանց տառերը, կամ Windows-ը գտնվում է D-ի մեջ և Դուք ցանկանում եք որպեսզի այն դառնա C: Կատարեք հետևյալ գործողություններ XP-ի համար.
Հնարավոր չէ միանգամից D-ն դարձնել C, քանի որ արդեն գոյություն ունի C անունով լոկալ դիսկ, այդ պատճառով D-ն դարձնում ենք օրինակ X, հետո C-ն D, իսկ հետո X-ը C:
Գրեթե նույն գործողություններն էլ պետք է կատարել Windows 7-ի հետ, իսկ եթե Ձեր Windows-ը անգլերեն է, ապա գրեք մեկնաբանություններ մեջ:
... Կարդալ ավելին...
Ուրիշի համակարգիչը ինտերնետի միջոցով ղեկավարելու համար անհրաժեշտ է ունենալ TeamViewer ծրագիրը, որը կարելի է բեռնել այս կայքից:Բեռնելուց հետո պետք է բացել TeamViewer.exe ծրագիրը:
Այդ ամենը իրականացնելու համար հարկավոր է, որ երկու կողմերն էլ ունենան TeamViewer ծրագիրը և բացեն դա: Նա, ով պետք է մուտք գործի ուրիշի համակարգիչ, պետք է 3 դաշտում գրի ուրիշի 1 դաշտում գրված թվերը և սեղմի "Подключение к удаленной машине", իսկ հետո ուրիշի 2 դաշտում գրված գաղտնաբառը: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ առանց Ձեր համաձայնության ոչ ոք չի կարող մուտք գործել Ձեր համակարգիչ, պարտադիր Ձեր համակարգիչ մուտք գործողը պետք է իր 3 դաշտում գրի Ձեր 1 դաշտում գրված թվերը և հետո գաղտնաբառը: 1 և 2 դաշտում գրված թվերը անընդհատ փոխվում են:
Իմանալու համար, թե քանի ժամ եք անցկացնում համակարգչի առաջ, պետք է ունենալWindows UptimeAS ծրագիրը: Առաջին հերթին բեռնում ենք Windows UptimeAS ծրագիրըայս կայքից: Բեռնելուց հետո բացում ենք ֆայլը և ֆայլի միջից տեղափոխում ենք UptimeAs ֆայլը C-ի Windows թղթաբանակի մեջ և մեկ անգամ բացում այդ ծրագիրը: Ժամացույցի կողքին պետք է ավելանա այսպիսի նշան: Որպեսզի իմանալ թե քանի ժամ ենք միացրել համակարգիչը, պետք է երկու անգամ սեղմել այդ նշանի վրա:
Օրինակ ես այսօր համակարգիչը միացրել եմ 5 ժամ 50 րոպե, իսկ ծրագիրը համակարգչում տեղադրելուց սկսած` 12.06.2011, ես համակարգիչը միացրել եմ ընդամենը 3 օր 10 ժամ 21 րոպե:
Իմանալու համար թե որ օրը քանի ժամ ենք միացրել, աջով սեղմում ենք Windows UptimeAs ծրագրի և սեղմում Usage Statistics
Որպեսզի Xp օպերացիոն համակարգում գրել հայերենով պետք է կատարել հետևյալ քայլերը: Բացել "панель управления", "дата, время , язык и региональные стандарты", "язык и региональные стандарты", "языки" և միացնել "Установить поддержку языков списьмом иероглифами": Հետո պետք է դնել այն Windows-ի CD-ին, որը գտնվում է ձեր համակարգչում
NetWorx ծրագրի օգնությամբ կարելի է իմանալ տվյալ պահին ինտերնետի բեռնման և ուղարկման արագությունը, ինչպես ցույց է տրված ներքևի նկարում:
Ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր օգտվում են սահմանափակ ինտերնետից, օրինակ` Oranje-ի,Beeline-ի կամ Viva Cell-ի ինտերնետից:
Իմանալու համար, թե մեկ օրվա մեջ քանի MB է օգտագործվել, պետք է կատարել նկարում պատկերված քայլերը, իսկ եթե ուզում եք իմանալ մեկ ամսվա մեջ ինչքան է օգտագործվել, պետք է սեղմել Monthly Report
Ծրագիրը կարելի է բեռնել այս կայքից, կամ սեղմելով այստեղ