Եթե դուք Ձեր համակարգչում ունեք "Диспетчер Realtek HD Audio" ծրագիրը, ապա այդ ծրագրի միջոցով կարող եք ձայնին տալ տարբեր էֆֆեկտներ: Բացեք ծրագիրը` ձայնի ղեկավարման նշանին doubleclick-ի միջոցով (երկու անգամ սեղմելով): Окружающая обср.-ի դիմացից ընտրեք ձայնի էֆֆեկտը և սեղմեք OK: Էֆֆեկտը վերացնելու համար ընտրեք Отсутствует:
Windows 7-ում թեմաներ տեղադրելու համար կատարեք հետևյալ գործողությունները:
1. Բեռնեք UniversalThemePatcher ծրագիրը սեղմելով այստեղ: Բացեք UniversalThemePatcher-x86-ը, եթե Ձեր Windows-ը 32 bit է, և UniversalThemePatcher-x64-ը` եթե 64 bit է: Եթե ակտիվ են Restore կոճակները, ապա սեղմեք Restore, ապա Patch: Եթե ակտիվ են Patch կոճակները, ապա սեղմեք Patch կոճակների վրա և համակարգիչը կկատարի restart (перезагрузка):
2. Համակարգչի restart-ից հետո բացեք C:\windows\resources\theme և Ձեր թեմայի ամբողջ պարունակությունը տեղափոխեք այդտեղ:
Նկարում պատկերված է որևէ թեմայի պարունակություն, որը պետք է տեղափոխել C:\windows\resources\theme:
Արդեն տեղադրված թեման օգտագործելու համար desktop-ի վրա մկնիկի աջ click-ով սեղմեք Personalize
Installed Themes բաժնում արդեն տեսանելի է Ձեր տեղադրած թեման, սեղմեք դրա վրա այն ակտիվացնելու համար:
ePSXe ծրագրի օգնությամբ կարելի է Sony PlayStation-ի դիսկերը օգտագործել համակարգչում այդ խաղերը խաղալու համար: Սեղմեք այստեղ ծրագիրը բեռնելու համար: Բեռնված ֆայլում գտնվող թղթապանակը տեղափոխեք այլ տեղ և բացեք թղթապանակում գտնվող ePSXe ծրագիրը:
Ծրագրի մոնյուի Config-ից ընտրեք Video և Select Video Plugin-ում նշեք Pete's DX6 D3D Driver:
Սեղմեք Configure: Desktop resolution-ը ընտրեք Ձեր էկրանի չափերը, Color deph 32Bit, սեղմեք Nice և OK:
Ծրագրի մենյուից ընտրեք Sound, բացվող պատուհանում ընտրեք ePSXe SPU core:
Ծրագրի մենյուից ընտրեք CDROM, բացվող պատուհանում ընտրեք CD-ROM'a ePSXe CDR WNT/W2K core: Սեղմեք config և ընտրեք Ձեր CDrom-ի անունը (ինձ մոտ E): սեղմեք OK:
Ծրագրի մենյուից ընտրեք Game Pad>Pad1 և ցանկացած կոճակ փոխարինեք Ձեր ուզածով` մկնիկով ակտիվացնելով և ստեղնաշարի կոճակով սեղմելով դրա վրա: Սեղմեք OK:
Համակարգչում տեղադրեք Sony PlayStation-ի դիսկը և ծրագրի մենյուի File-ից ընտրեք Run CdRom:
Irwin ծրագրի օգնությամբ կարելի է desktop-ի նկարը փոխարինել վիդեոյով: Desktop-ին կարելի է տեղադրել youtube-ի ցանկացած վիդեո, ինչպես նաև համակարգչում գտնվող ցանկացած .avi, .mpg և .wmv ֆորմատներով վիդեոներ:
Սեղմեք այստեղ ծրագիրը բեռնելու համար: Բեռնելուց հետո բեռնած ֆայլում գտնվող թղթապանակը տեղափոխեք այլ տեղ և բացեք Irwin ծրագիրը:
Բացեք youtube-ի որևէ վիդեո և copy արեք դրա հասցեն
Հասցեն տեղադրեք ծրագրում և սեղմեք նկարում պատկերված կոճակը:
Հավանաբար շատերի մոտ եղած կլինի այնպիսի իրավիճակ, երբ հոսանքի տատանման, անջատման և այլ պատճառներով համակարգիչը անջատվում է: Windows Xp-ում սովորաբար այդ ամենից հետո հայտնվում է այսպիսի պատուհան` համակարգիչը նորից միացնելուց հետո:
Բացվում է ծրագիր (տես նկարը), որն ուղղում է կոշտ սկավառակի (Жёсткий диск) սխալները: Սակայն խորհուրդ է տրվում այդ ամենը կատարել որոշ ժամանակը մեկ ինքնուրույն: Դրա համար անհրաժեշտ է սեղմել Win R (Win-ը start-ի կոճակն է), բացված պատուհանում գրել chkdsk с: /f և սեղմել OK:
Եթե հայտնվում է այսպիսի պատուհան, սեղմեք Y և restart-ից հետո արդեն կսկսվի կոշտ սկավառակում առկա խնդիրների ուղղման պրոցեսը: