Երբեմն հարկ է լինում ձայնագրել համակարգչի էկրանը ոչ թե որպես նկար, այլ վիդեո: Դրա համար անհրաժեշտ է CamStudio20 ծրագիրը: Այն կարելի է բեռնել armansoft.do.am կայքից կամ սեղմել այստեղ բեռնելու համար:
Եթե ցանկանում եք ձայնագրել ամբողջ էկրանը, ապա "Region"-ից ընտրեք "Fill Screen": Իսկ եթե ցանկանում եք վիդեոի հետ ձայնագրել նաև ձայնը, ապա "Options"-ից ընտրեք "Record audio from microphone":
Աջով սեղմեք Recycle Bin-ի ( корзина , աղբարկղ) վրա properties, բացվում է նկարում պատկերված պատուհանը
Եթե սեղմեք 1 նշվածի վրա, ապա կերելի է անջատել, միացնել ջնջելու մասին հարցնելու պատուհանը, իսկ եթե սեղմեք 2 նշվածի վրա, ապա կարելի է ջնջել ֆայլը առանց այն աղբարկղ ուղարկելու: Եթե դուք ջնջում եք ֆայլը և այն միանգամից անհետանում է բացեք նկարում պատկերված պատուհանը և սեղմեք 2 նշվածի վրա: Տվյալ դեպքում այս ամենը վերաբերվում է միայն C լոկալ դիսկի համար, մյուսների համար սեղմեք համապատասխան լոկալ դիսկի վրա:
Եթե դուք վերցնեք մոտ 100 նկար կամ 100 որևէ ֆայլ ընդհանուր մոտ 10 MB ծավալով և այն գցեք USB ֆլեշի վրա, ապա կտեսնեք որ այդ պրոցեսը խլում է շատ երկար ժամանակ, իսկ եթե վերցնեք 10 MB ծավալով ընդամենը մեկ ֆայլ, ապա կտեսնեք որ այդ պրոցեսը նույնիսկ 1 վայրկյան էլ չի տևում: .ZIP և .RAR ֆայլերը հիմնականում նախատեսված են մեծ քանակությամբ ֆայլերը ընդամենը մեկ ֆայլ դարձնելու, ինչպես նաև դրանց գումարային ծավալը փոքրացնելու համար:
Ֆայլերը .Zip կամ .Rar դարձնելու, ինչպես նաև այդ ֆայլերի պարունակությունը դիտելու համար անհրաժեշտ է ունենալ Winrar ծրագիրը:
Նշում եք այն ֆայլերը, որոնք պետք է դարձնեք .rar կամ .zip, աջով սեղմում եք այդ նշած ֆայլերից մեկի վրա և սեղմում "Add to archive...": Բացվում է նկարում պատկերված պատուհանը, այդ պատուհանից կարելի է ընտրել ֆայլի տեսկը և կատարել մի շարք կարգավորումներ: Ս
... Կարդալ ավելին...
Windows 7-ի Desktop-ի վրա սովորաբար բացակայում է My Computer-ի նշանը և այն պետք է բացել Start-ից: My Computer-ի նշանը Desktop-ի վրա ավելացնելու համար Desktop-ի վրա աջով սեղմեք "Personalize", "Change desktop icons": Բացվում է նոր պատուհան և "Desktop icons"-ի տակից կարելի է ավելացնել My Computer-ը, սեղմելով "Computer" գրվածի վրա: Իսկ սեղմելով որևէ նկարի վրա (օրինակ My Computer-ի) և սեղմելով Change icon կարելի է փոխել դրա նշանը:
Windows 7-ի Snipping Tool-ի միջոցով կարելի է էկրանի ցանկացած հատված պահպանել որպես նկար
Ծրագիրը բացելու համար բացեք "Start"-ը և գրեք "Snipping Tool": Ընտրելով "Free-from Snip" կարելի է կտրել էկրանի ցանկացած հատվածը անկանոն ձևով, "Rectangular Snip" - ուղղանկյուն, ընտրելով "Window Snip" և սեղմելով որևէ ծրագրի վրա կարելի է որպես նկար պահպանել միայն այդ ծրագրի նկարը, իսկ "Full-screen Snip"-ը ամբողջ էկրանը:
Սեղմեք "Save" և այն պահպանեք որպես .Png, .GIF կամ .JPG:
Տվյալ երգի հատկությունները փոխելու համար մկնիկի ձախ Click-ով սեղմեք և մեծացրեք MP3 նկարի դաշտը: Հետո սեղմեք գրվածներից որևէ մեկի վրա և գրեք Ձեր ուզածը: Սեղմեք "Save" և ամեն ինչ պատրաստ է:
Յուրաքանչյուր Windows ունի իր բացվելու համար նախատեսված ստանդարտ նկարը
Եթե ցանկանում եք փոխել այն ապա կատարեք հետևյալ գործողությունները
Բացեք "Start", գրեք "regedit" և բացեք այն:
Հերթականությամբ բացեք
HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows
\CurrentVersion\Authentication\LogonUI\Background
Եթե աջ վայրում բացակայում է "OEMBackground" անունով ֆայլը, ապա աջով սեղմեք "New","Dword" և այն անվանեք "OEMBackground":
Բացեք "OEMBackground"-ը և "value data"-ի տակ գրեք "1" և սեղմեք "OK":
Բացեք Windows թղթապանակը , System32, OObe և դրա մեջ ստեղծեք "Info" անունով թղթապանակ, բացեք այն և դրա մեջ ստեղծեք "backgrounds" անունով թղթապանակ: Հենց այդ թղթապանակում էլ պետք է դնել մեր ցանկացած նկարը:
Նկարը պետք է լինի JPG ֆորմատով և ծավալը չպետք է գերազանցի 256 KB-ն:
Նկարի չափերը պետք է լինի Ձեր համակարգչի մոնիտորի չափերին, չափերը նայելու համար Desktop-ի վրա աջով սեղմում ենք "Screen resulation" և նայում ենք "Resulation"-ի կողքի գրված թվերը: Նկարի չափերը պետք է լինեն մոնիտորի չափեիր համապատասխան:Նկարը ընտրելուց հետո այն անվանեք "background" և նկարի չափերը: Օրնակ` "background1280x960":Վերջ!!!!!!!! ամեն ինչ պատրաստ է , կատարեք "Restart" արդյունքը տեսնելու համար: Եթե ոչինչ չի փոխվել ապա կատարել եք որևէ սխալ հավանաբար նկարի չափսերի հատ կապված: