Ձրի ես խոսում բայց ալարում ես կախես հետո մտնես զանգերի պատմություն կամ կոնտակտներ որ գտնես հետ զանգես։
Ընդամենը մեկ կոճակի միջոցով ծրագիրը ակնթարթորեն կանջատի զանգը և հետ կզանգի
09:09
Լուվր
Լուվրը ճարտարապետական խոշոր հուշարձան է Փարիզում: Նախկինում` թագավորական պալատ, ապա աշխարհի մեծագույն թանգարաններից մեկը: Պալատը կառուցվել է 1546-1574 թթ.: Հետագայում պալատը լրացվել, վերակառուցվել, ընդարձակվել է: Որպես արվեստի թանգարան այն իր դռները բացեց 1793թ. նոյեմբերի 18-ին: Միայն գեղանկարչության և քանդակի ցուցակն ունի 20 հազար կետ: Թանգարանն ունի 6 հիմնական բաժին` գեղանկարչության և գծանկարի, քանդակագործության, հին եգիպտական, հին արևելքի, հունական և հռոմեական, կիրառական արվեստի: Սրանք էլ ունեն իրենց ենթաբաժինները և ենթամասերը: Լուվրին են պատկանում Միքելանջելոյի "Մեռնող ստրուկը", Գուդոնի "Դիանա", Լեոնարդո դա Վինչիի "Տիրամայրը քարայրում", "Մոնա Լիզա" (Ջոկոնդա), Ռեմբրանտի "Բերսաբեն", ինչպես նաև Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի, Վերոնեզեի, Տինտորետտոյի, Ռուբենսի, Հալսի, Վան Դեյկի, ֆրանսիացի նկարիչների և այլոց կտավներ: