Հոմերական ծիծաղ Այս խոսքն օգտագործվում է անզուսպ, բարձր քրքինջ նշանակությամբ: Ծագել է Հոմերոսի "Իլիական" և "Ոդիսական" պոեմներում աստվածների ծիծաղի նկարագրությունից:
Փոթորիկ մի բաժակ ջրում Արտահայտությունը ունի "աննշան առիթով մեծ հուզում" նշանակությունը: Այն պատկանում է ֆրանսիացի քաղաքական գործիչ ու մտածող Մոնտեսքյոյին, որը ըստ Բալզակի, այդպես արտահայտվել է Սան-Մարինո գաճաճ հանրապետության քաղաքական երկպառակությունների մասին:
|