Windows 7-ում կարելի է տեսնել համակարգչի վարկանիշը (պրոցեսոր, աշխատանքայիյն հիշողություն, կոշտ դիսկ...):
Այն գնահատվում է 1,0 -ից մինչև 7,9: Ինչպես տեսնում եք իմ համակարգչի պրոցեսորը գնահատվել է 99,9, աշխ. հիշողությունը` 99,9 ...: Բայց իրականում ամենաբարձրը 7,9 է, և դուք դժվար թե հանդիպեք այնպիսի մի համակարգչի, որ Windows 7-ը գնահատած լինի 7,9 (օրինակ աշխ. հիշողությունը):
Շատ հավանական է,որ Windows 7-ը որոշած չլինի Ձեր համակարգչի վարկանիշը և երբ բացեք Computer-ից Properties, գրված լինի
Սեղմեք դրա վրա, իսկ հետո` "Re-run the assessment":
Իսկ եթե ցանկանում եք այդ արդյունքը փոխել` բացեք C:\Windows\Performance\WinSAT\DataStore
Այդ ֆայլը բացվում է notepad-ի մեջ և հենց այդտեղ էլ պետք է կատարել փոփոխությունները:
Սեղմեք մկնիկով գրված տեքստի ամենասկզբում և հետո Ctrl+F , որոնման դաշտում գրեք հետևյալ գրվածներից որևէ մեկը (գրվածները հերթականությամբ են` ըստ վարկանշային աղուսյակի) և Find Next:
<CpuScore>
<MemoryScore>
<GraphicsScore>
<GamingScore>
<DiskScore>
<SystemScore> գլխավոր նկարի վարկանիշն է, այն չի կարելի գրել 7,9-ից մեծ:
Փոխեք նշվածից հետո գրված թիվը: Եթե կատարել եք բոլոր փոփոխությունները, ապա File- Save As և այն պահպանեք Desktop-ի վրա և փակեք: Հետո Desktop-ից տեղափոխեք
Եթե ցանկանում եք բեռնել Ձեր նախընտրած վիդեոն youtube-ից, ապա բեռնեք ԱՅՍ ծրագիրը և հետևեք հետևյալ քայլերին:
Նկարում պատկերված դաշտում գրեք վիդեոի հասցեն (այն կարելի է copy անել youtube-ում, վիդեոն դիտելու ժամանակ` ինտերնետ դիտարկչից), ընտրեք վիդեոյի ֆորմատը (ամենաորակովը HD-ն է, 3GP-ն` բջջային հեռախոսի համար է)
Շատերի համակարգիչներում Windows-ը բացվելիս գրելու ստանդարտ լեզուն ռուսերեն է, և անհրաժեշտ է ամեն անգամ փոխել այն` դարձնելով անգլերեն: Եթե Ձեր Windows-ը 7 է, ապա բացեք Control Panel
Ընտրեք ստանդարտ լեզուն, որը պետք է լինի համակարգիչը բացելուց և սեղմեք OK... Կարդալ ավելին...
Բոլոր Windows-ներում գոյություն ունի մի ծրագիր, որի օգնությամբ կարելի է վերականգնել համակարգիչը: Եթե համակարգչից ջնջվել է որևէ պիտանի ֆայլ (հիմնականում Windows թղթապանակից), ապա այդ ծրագիրը աշխատացնելով կարելի է այն վերականգնել: Եթե Ձեր համակարգիչ է ընկել վիրուս և նույնիս անտիվիրուսը չի կարող այն ջնջել, ապա նորից աշխատացնելով այդ ծրագիրը կարելի է այն ջնջել: Այն աշխատում է հետևյալ սկզբունքով.
Բացում եք ծրագիրը, ընտրում ամիսը և օրը, և կարծես թե համակարգիչը այդ օրվանից հետո չի աշխատել: Համակարգիչը վերադառնում է այդ օրվա վիճակին: Եթե Ձեր Windows-ը XP է, կատարեք հետևյալ գործողությունները.
Հետևյալ օրինակում համակարգիչը վերադառնում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ի վիճակին: Սեղմեք "Далее":
Իսկ Եթե Ձեր Windows-ը 7 Է, All Programs>Accessories>System Tools և բացեք system restore:
Բոլոր Browser-ները (Google Chrome, IExplorer, Mozilla) բացելուց բացվում է որևէ կայք կամ ոչինչ: Եթե ցանկանում եք փոխել այն` դնել Ձեր ցանկացած կայքի և ընդհանրապես անջատել այդ ֆունկցիան` կատարեք հետևյալ գործողությունները Mozilla-ի համար:
Եթե ցանկանում եք բացել որևէ կայք, ընտրեք "Показать домашнюю страницу",իսկ ներքևի տողում գրեք կայքը: Եթե ոզում եք ոչինչ չբացվի` "показать пустую страницу":
Google Chrome-ի համար.
Եթե սեղմեք "Use the New Tab page", ապա կբացվի Chrome-ի ստանդարտ պատուհանը իր կայքերի նկարներով, իսկ եթե սեղմեք "Open this page" և գրեք կայքի հասեն, ամեն անգամ կբացվի այդ կայքը:
TV Armansoft-ի 3-րդ տարբերակի համար սեղմեք այստեղ:
Նոր տարբերակում ավելացվել է տեսախցիկներ տիեզերքից, Ծիծեռնակաբերդից, Սասունցի Դավթի հրապարակից, Ֆրանսիայի, Հանրապետական, Շառլ Ազնավուրի, Ազատության, Գարեգին Նժդեհի հրապարակներից և Կենդանաբանական այգուց: Ավելացվել է Մեր Հայրենիք, Շողակաթ հեռուստաալիքները: Ռադիոներից ավելացվել է Puls, Radio-Vem, Narek FM, Kovkaz-Fm: Նախորդ տարբերակը հայերեն էր և շատերի համակարգիչներում առաջացել էին խնդիրներ լեզվի հետ կապված: Նորում կա և' հայերեն, և' անգլերեն տարբերակը, ուղղակի ծրագրի միջից պետք է ընտրել լեզուն:
Այսպիսով նոր տարբերակում կա 9 տեսախցիկներ, որոնցից մեկը տիեզերքից, 16 հայկական ֆիլմեր, 26 ռադիոալիքներ, 12 հեռուստաալիքներ:
Եթե ցանկանում եք մեծացնել կամ փոքրացնել օրինակ կայքերի մասշտաբը, ապա սեղմած պահեք CTRL և սեմեք + կամ - ստեղները` մեծացնելու կամ փոքրացելու համար (կարելի է նաև CTRL-ը սեղմած պահել և պտտել մկնիկի մեջտեղի կոճակը): Այդ եղանակով կարելի է մեծացնել կամ փոքրացնել ցանկացած ծրագրի մասշտաբը: Օրինակ` կայքերը, Adobe Reader, Word, Excel...