Արդեն պատրաստ է Windows Uptime AS ծրագրի 2-րդ տարբերակը: Նոր տարբերակում վերացվել են մի շարք թերություններ և ավելացվել են նոր ֆունկցիաներ: Ծրագիրը արդեն հասանելի է բոլոր Windows օպերացիոն համակարգերի համար: Նոր տարբերակը ի տարբերություն հնի, կարելի է ջնջել համակարգչից:
Ծրագիրը ցույց է տալիս ծրագրի համակարգչում տեղադրման օրվանից և տվյալ օրվա ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը: Կարելի է նաև դիտել բոլոր օրերի համակարգչի աշխատանքի ժամանակը և համակարգչի աշխատանքի միջին ժամանակը այդ օրերի կտրվածքով:
Limit-ի դիմաց կարելի է գրել տվյալ օրվա համակարգչի աշխատանքի սահմանափակման ժամանակը: Ժամանակը լրանալուն պես ծրագիրը պարբերաբար ազդանշանի միջոցով տեղեկացնում է ժամանակի լրացման մասին և հնարավոր չէ փակել ծրագիրը մինչև համակարգչի անջատելը կամ այդ ժամանակային սահմանափակման երկարացնելը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա այլևս հնարավոր չէ երկարացնել ժամանակային սահմանափակումը և համակարգիչը ժամանակը լրանալուց 10 վայրկյան անց կանջատվի: Ժամանակային սահմանափակման ժամանակը մեկ անգամ փոխելիս այն միշտ մնում է տվյալ ժամանակի վրա և կարիք չկա ամեն անգամ համակարգիչը միացնելիս փոխել այն:
Alarm-ի դիմաց գրելով ժամանակը և սեղմելով Active Alarm կոճակը (ակտիվացնելով զարթուցիչը), ծրագիրը համակարգչի ժամանակով տվյալ ժամին և րոպեին պարբերաբար հնչող ազդանշանների միջոցով կտեղեկացնի այդ մասին և ծրագիրը չի փակվի այնքան ժամանակ, մինչև չապաակտիվացվի զարթուցիչը: Իսկ եթե նշում եք դրա դիմացի Shut Down-ը, ապա համակարգիչը կանջատվի ժամանակի լրանալուց 10 վայրկյան անց: Այս ֆունկցիան ի տարբերություն համակարգչի աշխատանքի սահմանափակման ֆունկցիայի միշտ ակտիվ չէ, այն պետք է միացնել ինքնուրույն:
Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ: Ծրագիրը համակարգչում տեղադրելուց հետո կատարեք Restart և ամեն ինչ պատրաստ է: Բոլոր օրերի ընթացքում համակարգչի աշխատանքի ժամանակը իմանալու համար աջ click արեք ծրագրի նշանի վրա և ընտեք usage statistics: Ծրագրի տեղադրման առաջին օրում այդ ցուցակը դատարակ կլինի, իսկ հաջորդ օրերին այդ ցուցակը կավելանա:
Driver-ը ծրագիր է, որը թույլ է տալիս մեկ այլ ծրագրի օգտվել համակարգչի սարքերից (օրինակ վեբ-տեսախցիկ, ձայն, տպիչ, մոդեմ):Driver Pack Solution-ի օգնությամբ կարելի է ցանկացած համակարգչում և ցանկացած Windows-ում տեղադրել Driver-ները, թարմացնել դրանք: Համակարգիչը առանց driver-ների, կամ որոշ դեպքերում ոչ այն driver-ներով որնցով նախատեսված է աշխատելու համակարգչի այս կամ այն սարքը, չի կարող նորմալ աշխատել:
Ծրագիրը պետք է բեռնել uTorrent-ի օգնությամբ: Ծրագրի տորրենտը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Գոյություն ունի մի ծրագիր, որի օգնությամբ կարելի է վնասել համակարգչի էկրանը տարբեր գործիքներով: Ուղղակի պետք է բեռնել ծրագիրը, բացել այն և F1-ից F9-ը եղած կոճակների օգնությամբ փոխելով գործիքները, վնասել էկրանը: Գործիքները օգտագործելիս համապատասխան ձայն է առաջանում:
Ինչպես տեսնում եք թղթապանակում կան տարբեր ֆայլեր և թղթապանակներ: Windows 7-ում հնարավոր է դրանք խմբակային անվանափոխման ենթարկել: Արդյունքում դուք կստանաք նույն անունով տարբեր ֆայլեր:
Գործողությունը կատարելու համար պետք է թղթապանակում նշել բոլոր այն ֆայլերը որոնք անհրաժեշտ է անվանափոխել, սեղմել F2, գրել նոր անունը և սեղմել Enter: Ամեն ինչ պատրաստ է:
... Կարդալ ավելին...
Vista, 7 և 8 windows-ներում մկնիկը պահելով taskbar-ի վրա գտնվող և արդեն իսկ բացված ծրագրի վրա, հայտնվում է այդ ծրագրի փոքր պատուհանը: Եթե ցանկանում եք նկարում պատկերված ֆունկցիան աշխատի windows xp-ում, ապա պետք է բեռնել այս ծրագիրը: Հնարավոր է մեծացնել բացվելիք պատուհանի չափերը, փոխել դրա թափանցելիությունը:
Ծրագիրը աշխատացնելու համար ստեղծեք որևէ թղթապանակ, օրինակ C-ի մեջ, բացեք կայքից բեռնածը և դրա ամբողջ պարունակությունը տեղափոխեք այդ թղթապանակի մեջ: Բացեք ծրագիրը և նշեք запускать вместе с windows և սեղմեք OK:
Windows Xp-ին միացվելիս կամ անջատվելիս ունի այսպիսի ձանձրալի տեսք
Եթե ցանկանում եք փոխել XP-ի այդ նկարը, ապա պետք է բեռնել այս ծրագիրը: Կայքում կա այսպիսի ծրագիր, սակայն այն նախատեսված է միայն Windows 7 և Vista օպերացիոն համակարգերի համար: Ծրագրի միջոցով կարելի է ոչ միայն փոխել սովորական SP2-ի, այլ բոլոր փոփոխության ենթարկված (Chip Xp, Zver XP..) տարբերակների նկարները:
Windows 7 և Vista օպերացիոն համակարգերի համար սեղմեք այստեղ:
Ներկայացնում եմ QuadRed AS ծրագիրը Armansoft-ից հատուկ դպրոցականների համար: Ծրագրի օգնությամբ կարելի է լուծել նույնիսկ ամենաբարդ քառակուսային հավասարումները և ստանալ քառ. հավ. արմատները կատարյալ տեսքով:
Ծրագրի օգնությամբ կարելի է նաև կրճատել կոտորակները, անկանոն կոտորակից անջատել ամբողջ մաս: