Նկարում պատկերված KDwin-ում կա լեզուների երկու խումբ: Առաջի խմբի լեզուները (անգլերեն և հայերեն) կարելի է փոխել Alt և ձախ Shift-ի օգնությամբ, իսկ երկրորդ խմբի լեզուները` Alt և աջ Shift-ի օգնությամբ:
Եվ' KDwin 3.01-ում, և' KDwin 2010-ում երբեմն շատերի համար անհայտ պատճառով փոխվում դրանց տեղերը: Անգլերենը և հայերենը տեղափոխվում են երկրորդ խումբ և լեզուների անցումը պետք է կատարել Alt և աջ Shift-ի օգնությամբ:
Խմբերի տեղերը փոխվում են պատահականորեն Alt, Ctrl և Shift կոճակները միաժամանակ սեղմելուց: Եվս մեկ անգամ սեղմեք Alt, Ctrl և Shift-ի վրա և խմբերի տեղերը նորից կփոխվեն:... Կարդալ ավելին...
Ճանճերը շարժվում են ամբողջ desktop-ով և իրենց պահում են իսկական ճանճերի պես: Կարելի է շատացնել կամ քչացնել ճանճերի թիվը մուտք գործելով settings: Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Խաղի նպատակն է զարգացնել Ձեր մաթեմատիկական ընդունակությունները: Կախված խաղի բարդության մակարդակից կառաջադրվեն բազմապատկման, գումարման և հանման գործողություններ տարբեր թվային տիրույթից, իսկ դրա դիմաց կգրվի 3 պատասխան, պետք է ընտրել դրանցից ճիշտը: Ճիշտը ընտրելու դեպքում պարաշուտը կիջնի մեկ քայլ ներքև, սխալի դեպքում` վերև: Պետք է պարաշուտը ռումբից շուտ հասնի նավակին: Խաղը պատրաստվել է 19.04.2011:
uTorrent ծրագրի օգնությամբ կարելի է ինտերնետից բեռնել մեծ ծավալով ֆայլեր օգտագործելով ինտերնետի ամբողջ արագությունը: Ինտերնետի ամբողջ արագությունը ծախսվում է ֆայլը բեռնելու վրա և հնարավոր չէ օգտվել ինտերնետից, այն անչափ դանդաղ է: Դրա համար պետք է uTorrent ծրագրում ֆայլը բեռնելու արագության վրա սահմանափակում դնել: Օրինակ եթե Ձեր ինտերնետը 1Mbit/s է, կամ որ նույնն է 128 Kb/s, ապա ցանկալի է սահմանափակել ֆայլը բեռնելու արագությունը մինչև 60 Kb/s, այդ դեպքում դուք կունենաք ինտերնետի նախկին արագությունը ինտերնետային էջեր դիտելիս: Ֆայլը կբեռնվի սովորականից 2 անգամ ավելի ուշ, սակայն դուք կկարողանաք նորմալ օգտվել ինտերնետից:
Բացեք uTorrent ծրագիրը և աջ click արեք բեռնվող ֆայլի վրա: Ընտրեք ֆայլը բեռնելու առավելագույն արագություն, ծրագրում դրանք կիլոբայթ/վայրկյան-ով են: 1 մեգաբիթ/վայրկյան = 128 կիլոբայթ/վայրկյան:
Եթե ցանկանում եք windows-ի icon-ները դարձնել վերևի նկարում պատկերվածը կամ ընդհանրապես այլ, ապա Ձեզ առաջի հերթին անհրաժեշտ է IconPackager ծրագիրը: Այդ ամենը պետք է կատարել IconPackager ծրագրով: Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ: Ծրագիրը պետք է բեռնել uTorrent ծրագրի օգնությամբ:
Ծրագիրը ունի մի քանի icon-ի փաթեթներ, և հնարավոր է անմիջապես ծրագրից փոխել windows-ի icon-ները: Իսկ եթե ցանկանում եք փոխել դրանք և դարձնել Ձեր ուզածը, ապա պետք է սեղմել instal from disk, ընտրել համապատասխան icon փաթեթը:
Ամենավերևում պատկերված icon փաթեթը բեռնելու համար սեղմեք այստեղ:
Icon փաթեթը ավելանում է ծրագրի ներքևում, աջ click-ով սեղմեք Apply Icon Package և ամեն ինչ պատրաստ է:
Որոշ USB flash-ներում 4.0 GB-ից ավելի ծավալով ֆայլ ( ոչ թղթապանակ) տեղափոխել հնարավոր չէ, քանի որ դրա սիստեմը Fat32 է: Դրա համար անհրաժեշտ է ֆորմատ անել usb-ին և միաժամանակ փոխել այն NTFS սիստեմի: Մտեք My computer և usb flash-ի վրա աջ click-ով սեղմեք format (форматировать): File system-ը ընտրեք NTFS և սեղմեք Start: Ֆորմատ անելուց հետո usb-ի բոլոր ֆայլերը կջնջվեն և usb-ին կդարնա NTFS: